Արամ Ա Վեհափառ Հայրապետը ԱՄՆ-ում հայ երիտասարդներին քաջալերանքի հայրական կոչ է ուղղել

12.11.2023 18:01
637

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել երիտասարդների հետ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, իրեն ընկերացող շքախումբին հետ միասին, նախ ուղղուեցաւ Ուաշինկթընի Ս. Խաչ եկեղեցի, ուր դիմաւորուեցաւ եկեղեցւոյ հոգաբարձութեան եւ հաւատացեալներու կողմէ։

Կանոնական աղօթքէն ետք, Հիւսիսային Ամերիկայի Արեւելեան Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Անուշաւան Արք. Դանիէլեանը իր բարի գալուստի խօսքին մէջ ողջունեց Հայրապետին ներկայութիւնը՝ զայն նկատելով օրհնաբեր եւ հոգեւոր վերանորոգման առիթ։ Ապա, ան հրաւիրեց Նորին Սրբութիւնը հաւատացեալներուն փոխանցելու իր Հայրապետական պատգամը։ Իր խօսքին մէջ Նորին Սրբութիւնը շեշտեց եկեղեցին Աստուծոյ տունը ըլլալու իրողութիւնը եւ թելադրեց հաւատացեաներուն, որ այս ըմբռնումով մօտենան եկեղեցւոյ։ Ան ըսաւ, թէ եկեղեցին վայր մը չէ, ուր կ՚երթանք պարզապէս ներկայ գտնուելու ծիսական արարողութեան մը, այլ ան Աստուծոյ տունն է, որուն անդամներն ենք մենք։ Հետեւաբար, մենք ո՛չ միայն գործնապէս մասնակից պէտք է դառնանք եկեղեցւոյ կեանքին, այլ նաեւ մեր գիտակից ու հետեւողական մասնակցութեամբ պէտք է եկեղեցի՛ դառնանք։

Եկեղեցական արարողութենէն ետք տեղի ունեցաւ աջահամբոյր, որուն հետեւեցաւ երիտասարդներու հետ հանդիպում, եկեղեցւոյ սրահին մէջ։ Քաջալերական էր տեսնել մեծ թիւով երիտասարդներու ու անոնց ծնողներուն ներկայութիւնը։ Երիտասարդներուն հետ զրոյցը վարեց Ուաշինկթընի Հայ Դատի գրասենեակի տնօրէն Արամ Համբարեանը։ Ան Վեհափառ Հայրապետը ներկայացուց իր ունեցած բազմակողման փորձառութեանց առընթեր, նաեւ իբրեւ հոգեւոր պետ մը, որ միշտ քաջալերած է ու կը քաջալերէ երիտասարդներու մասնակցութիւնը հայ կեանքին մէջ։

Ապա, Վեհափառ Հայրապետը իր խօսքին մէջ ըսաւ, որ անհրաժեշտ է երիտասարդութեան հե՛տ խօսիլ եւ ո՛չ թէ միայն թելադրել կամ հրահանգել։ Ան պատասխանեց իրեն ուղղուած բոլոր հարցումներուն, որոնք առաւելաբար առնչուած էին Սփիւռքի վերակազմակերպման, հայ եկեղեցւոյ վերանորոգման ու առաքելութեան եւ մեր ինքնութեան պահպանման սփիւռքեան դժուարին պայմաններուն մէջ։

Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը իր գնահատական ու քաջալերական խօսքին մէջ հայրական կոչ ուղղեց երիտասարդրներուն՝ դառնալու աշխոյժ ու գործօն ներկայութիւն հայ կեանքէն ներս՝ թէ՛ եկեղեցւոյ եւ թէ՛ մեր միութիւններուն ճամբով»,- ասվում է կաթողիկոսարանի հաղորդագրության մեջ։

aysor.am

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22