Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31
109

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան և մասնակցել «Հաղթանակի օրվա» (չակերտները՝ Tert.am-ի, 44-օրյա պատերազմի ավարտի) առթիվ կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին նա հայտարարել է նախագահական ինքնաթիռում լրագրողներին՝ պատասխանելով ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վիճակի և վերջին շրջանում Բաքվի ու Անկարայի միջև ծագած ճգնաժամի մասին մեկնաբանություններին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանում նշվում է «Հաղթանակի օրը» (չակերտները՝ Tert.am-ի, 44-օրյա պատերազմի ավարտի)։ Ես նույնպես, եթե արտակարգ հանգամանքներ չլինեն, ծրագրում եմ այդ օրը այցելել Ադրբեջան։ Հույս ունեմ, որ այս այցը մեզ թույլ կտա ձեռնարկել անհրաժեշտ քայլեր»,- ասել է Էրդողանը։

Էրդողանը հայտնել է, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Բաքու է ուղարկել Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։

«Ես միշտ ասում եմ՝ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները դուրս են գալիս դասական դիվանագիտական շփումների սահմաններից։ Երկու երկրների անքակտելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստված տա, ընդհանուր ապագայի պտուղն է։ Աստծո օգնությամբ չկա ոչ մի խոչընդոտ, որը չկարողանա հաղթահարել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը»,- ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ Ալիևը ավելի վաղ չի մասնակցել Թուրքիայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում նկատվում է լարվածություն՝ Ադրբեջանի կրթական հաստատություններում հիջաբ կրելու հետ կապված բողոքի ցույցերի ժամանակ թուրքական կողմի արձագանքի ֆոնին: 

«1000 ՎԱՀԱՆԸ»՝ երեխայի հոգու, մշակույթի և ազգային հիշողության մասին

05.11.2026 15:53

12 կուսակցությունների համախմբումը ոչ թե քաղաքական է, այլ համազգային․ Կարեն Քոչարյան

05.11.2026 15:46

Գևորգ Փարսյանի գլխավորած նախընտրական թիմը՝ Կապան համայնքի զարգացման աննախադեպ ծրագրով

05.11.2026 15:28

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

05.11.2026 15:21

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան

05.11.2026 14:59

Կապանի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

05.11.2026 14:54

Փաշինյանի վարքագիծը Հարավային Կովկասում լարվածության նոր փուլ է բացում․ Իրանի նախկին արտգործնախարար

05.11.2026 14:36

Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին մեկնել Ադրբեջան՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամի մասին գնահատականների ֆոնին

05.11.2026 14:31

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

05.11.2026 12:57

Կառավարությունը նոր ծրագիր է առաջարկում․ 63-72 տարեկանները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամ

05.11.2026 12:32

Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մահացել

05.11.2026 10:50

Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

05.11.2026 10:24