ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԲԱԳՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2022 10:16
1348

Պատվարժա՛ն մանկավարժներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Սերունդներ կրթելը բարդ ու պատասխանատու առաքելություն է, որը ձեր պարագայում հայրենասիրական մոտեցում ու անսահման նվիրում է պահանջում, ու հենց այդ նվիրումն է, որ ուսուցչի մասնագիտությունը վերածում է կոչման: Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով: Ապահովելով վաղվա մեր ապագան Դուք ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն: Քաջ գիտակցելով, որ գիտելիքն ու կրթությունն են պետության հզորացման, դրա պահպանման ու առաջընթացի ամենակարևոր նախապայմանը, դուք հասարակությանն եք տալիս հայրենիքի սահմաններն անառիկ պահող զինվոր, գիտության մշակ, պետական ու հասարակական գործիչ, այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստ են կերտել ազգի ու երկրի արժանապատիվ ապագան, որի ականատեսն ենք ամեն օր: Ազգային ու պետական շահի տեսանկյունից չկա ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր կոչում, քան ուսուցչինը: Դուք այդ առաքելությունը կատարում եք մեծահոգաբար՝ յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ, պարուրում եք նրան ծնողական ջերմությամբ, ստեղծում ընտանեկան միջավայր:

Անշուշտ, ցանկացած բարեմաղթանք, շնորհակալական խոսք կամ խոնարհում ձեր վաստակի հանդեպ չի կարող փոխհատուցել ձեր վաստակը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Մեղրի համայնքի բոլոր կրթօջախների մանկավարժներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ քաջառողջություն, համբերություն, արևշատություն, մեծ կամք ու անսպառ եռանդ ձեր՝ ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին:

Շնորհակալ ենք ձեզ՝ մեծավանդ ու արգասաբեր գործունեության համար:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40