Տաթևում յուրովի հավերժացվեց 44-օրյա պատերազմի նահատակ Լևոն Դանիելյանի հիշատակը

31.08.2023 17:46
2452

Տաթև համայնքում հայտնի Դանիելյանների ընտանիքում ամենասպասված ու երջանիկ օրն օգոստոսի 30-ն էր: Եվ այսպես՝ մինչև 2020 թ. 44-օրյա պատերազմը...

Ընտանիքի մինուճար որդու՝ Լևոնի ծննդյան օրն է օգոստոսի 30-ը: Այդ օրը, սակայն, երեք տարի է՝ հարազատները նշում են առանց նրա:

Լևոնը հերոսացավ ու նահատակվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին, երբ իբր լռել էին մահագույժ զենքերի ձայները:

Անփարատելի է կորստյան ցավը. Լևոնը մոր միակ հույսն ու մխիթարությունն էր, ուժն ու հավատը:

Կյանքը միանգամից իմաստազրկվեց, ու մռայլ գույներով լցվեց Դանիելյանների օջախը՝ վշտից կորացած պապ, սևազգեստ տատ, աչքերի արցունքն ու սրտի ցավը խեղդող մայր, եղբոր բացակայության հետ չհաշտվող քույրեր…

Երբ սրտի կաթվածից հանկարծակի մահացել էր Լևոնի հայրը, նա ընդամենը յոթ օրվա ծառայող էր:

Հոր հուղարկավորությունից հետո հարազատների հետ զրույցում Լևոնը հավաստիացրեց, որ ծառայությունից հետո՝ հոր սիրած վայրում, հուշաղբյուր է կառուցելու ի հիշատակ նրա:

Բայց նախախնամությունը դաժան ճակատագիր էր որոշել տղայի համար...

Օգոստոսի 30-ին՝ Լևոնի ծննդյան օրը, այդ հուշաղբյուրի բացումն էր...

Նորվարդ Մովսիսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40