Երկու բրոնզե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունից

18.11.2021 17:08
1179

Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում նոյեմբերի 5-14-ը տեղի ունեցավ քիք բոքսինգի Եվրոպայի առաջնություն, որին մասնակցում էր չորս տասնյակ երկիր:  Ներկայացուցչական այդ մրցմանը Հայաստանի հավաքականի կազմում ներգրավված էր  քիք բոքսինգի Սյունիքի մարզի «Գարեգին Նժդեհ» ակումբի վեց սան: Նրանցից Նոյ Անտոնյանը առաջին պարապմունքի ժամանակ ծանր վնասվածք ստացավ եւ դուրս մնաց հետագա պայքարից: Կապանցիներից երկուսը՝ Դավիթ Բաբախանյանը (մինչեւ 47 կգ քաշային կարգ) եւ Արթուր Հովսեփյանը (94 կգ եւ ավելի քաշային կարգ) հասան մինչեւ կիսաեզրափակիչ եւ պարգեւատրվեցին բրոնզե մեդալով:

Ակումբի մարզիչ,  ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանի փոխանցմամբ՝ եթե Դավիթ Բաբախանայնի դեպքում մրցավարները անաչառ լինեին,  մեր մարզիկն ավելի բարձր կարգի մեդալների համար կպայքարեր: Արթուր Հովսեփյանն առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցման, եւ նրա նվաճած մեդալն իրավամբ հաջողություն կարելի է համարել: Ամեն դեպքում ռինգ դուրս եկած մեր մարզիկների համար այս առաջնությունը մրցափորձ ձեռք բերելու պատեհ առիթ էր, քանզի ունեցան լուրջ եւ պատրաստված մրցակիցներ:

Միջազգային այս մրցմանը հնարավոր եղավ մասնակցել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հովանավորության շնորհիվ, ում ակումբի մարզիչ Արա Սարգսյանը, մարզիկները եւ նրանց ծնողները հայտնում են իրենց երախտագիտությունը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40