Դաշնակցությունը գալու է ժողովրդի համար արդար Հայաստան ապահովելու. ՀՅԴ-ն տվեց քարոզարշավի մեկնարկը

26.11.2018 20:04
1227

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Հանրապետության հրապարակում՝ Առաջին Հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի մոտից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախ հնչեցին հայրենասիրական երգեր, ինչից հետո բեմ բարձրացան ՀՅԴ թեկնածուները:

Առաջինը ելույթով հանդես եկած պատգամավորի թեկնածու, լրագրող Գեղամ Մանուկյանը նշեց, որ իրենց կուսակցության՝ 1890 թվականից սկսած ճանապարհն ու կարգախոսը նույնն են:  «Այս ընտրությունները մի կարևոր տարբերություն ունեն: Լիակատար հույս կա, որ ընտրություններն անցնելու են արդարության պայմաններում, առանց փողի քսակների կամ պարկերի: Բայց այս ընտրություններն ունեն մի վտանգավոր հատկություն. արդյոք անցնելո՞ւ են ծրագրային, գաղափարական պայքարի հիման վրա: Այստեղից կրկին ու կրկին կոչ եմ հղում ընտրությունների մասնակից բոլոր կուսակցություններին ու դաշինքներին՝ մտնել ընտրապայքար ներկայացնելու ծրագրերը, գաղափարները»,- հորդորեց Գեղամ Մանուկյանը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց այն պատճառները, թե ինչու է կուսակցությունը որոշել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Հայաստանում այսօր անցումային շրջան է: Սա մի կարևոր պատմական շրջափուլ է, որի մեջ գտնվում է մեր երկիրը: Եվ այս անցումային շրջանում առաջացել են շատ լուրջ մարտահրավերներ և վտանգներ: Դաշնակցությունը գալիս է այս ընտրություններին մասնակցելու, որպեսզի այդ վտանգների ու մարտահրավերների մասին խոսելով՝ առաջարկի դրանց չեզոքացման ճանապարհներն ու լուծումները»,- ասաց Ռուստամյանը:

Նրա գնահատմամբ՝ այսօրվա չլուծված խնդիրներից մեկը սուպերվարչապետական համակարգից ազատվելն է: «Ավելի ու ավելի պետք է ամրապնդվի խորհրդարանական համակարգը, ավելի հավասարակշռված պետք է դառնա    իշխանությունների գործունեությունը»,- նշեց Ռուստամյանը, ով կարևորեց անցյալի սխալները չկրկնելը:

«Հեղափոխությունը կհասնի իր նպատակին, երբ դրա դրական փոփոխությունները մտնեն ամեն մեկի կենցաղ, երբ մեր կողքին որևէ չքավոր մարդ չունենանք, երբ կադրեր նշանակենք արժանիներից, վաստակ ու գործ անել ընդունակ մարդկանցից: Նրանք են կարողանալու երկիրը տանել դեպի զարգացում: Այս վճռականությամբ է ՀՅԴ-ն գալիս մասնակցելու ընտրություններին: Մենք պետք է հասնենք արդար Հայաստանին, եթե հավատարիմ մնանք մեր արժեհամակարգին: ՀՅԴ-ն, հավատարիմ իր ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական և հեղափոխական տեսակին ու նկարագրին, գալու է ժողովրդի համար արդար Հայաստան ապահովելու: Հավատարիմ իր սկզբունքներին, հողին ու հային՝ առաջ դեպի ընտրություններ, դեպի մեր հաղթանակը, ազգային ներուժի ամրապնդումն ու հաջողությունները»,- եզրափակեց խոսքը Արմեն Ռուստամյանը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40