Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Ն․Փաշինյանին

12.05.2020 14:27
791

ԲԱՑ ՆԱՄԱԿ
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
իմ մտքերը արտահայտելու համար ես վաղուց էի առիթ փնտրում։ Եվ մայիսի 6-ի Ձեր ելույթն Ազգային ժողովում ինձ համար դարձավ այդ առիթը։ Այդ ժամանակ Դուք ասացիք, որ 80-ականների վերջին, 90-ականների սկզբին ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է լինելու 30 տարի հետո։ Ձեր ասածը ճիշտ է, բայց մասնակիորեն։ Այդ ժամանակ ես Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էի և որոշեցի իմ դիպլոմային աշխատանքը գրել պրոֆեսոր Ա․Ե․ Վարշավսկու ղեկավարությամբ։ Պրոֆեսորի մայրը հայ էր, և մենք շատ արագ եկանք համաձայնության, որ դիպլոմային աշխատանքը լինելու է Հայաստանի մասին, չնայած գրվում է Մոսկվայում։ Իմ երազանքն էր Հայաստանի համար ստեղծել այնպիսի տեսլական, որը Հայաստանը կդարձնի նոր Սինգապուր, նոր Թայվան, նոր Հարավային Կորեա։ Իմ դիպլոմային աշխատանքի վերնագիրն էր՝ «ՀՍՍՀ գիտատեխնիկական ներուժը և զարգացման հեռանկարները»։ 1991 թվականի գարնանը ես պաշտպանեցի այդ դիպլոմային աշխատանքը, նույն թվականի հունիսին եկա Հայաստան և ներկայացրի իմ աշխատանքը Էկոնոմիկայի նախարարություն։ Ոչ մի արձագանք չստացա։ Մեծ հավանականությամբ իմ աշխատանքը մինչև հիմա էլ գտնվում է այդ նախարարության արխիվում։ 30 տարի ես մտածում էի, թե ինչու այդ ժամանակ և դրանից հետո ոչ ոք ուշադրություն չդարձրեց իմ աշխատանքին, որը իրականացվել էր մի պրոֆեսորի ղեկավարությամբ, որը պայմանագրային աշխատանքներ էր իրականացնում Գերմանիայի և Ճապոնիայի կառավարությունների համար։ Այո՛, սա տարօրինակ է լսել, բայց սովետական տնտեսագետը աշխատանքներ էր իրականացնում կապիտալիստական կառավարությունների համար, քանի որ բոլորը արդեն այն ժամանակ հասկանում էին, որ երկրների գիտատեխնիկական զարգացումը զուտ անկառավարելի շուկայական զարգացումների արդյունք չէ• տնտեսության գիտատեխնիկական առաջընթացը հստակ ղեկավարվում է կառավարությունների կողմից։
30 տարի ես մտածում էի, որ երկարաժամկետ զարգացման տեսլականի բացակայությունը զուտ Հայաստանի տարբեր կառավարությունների գրագիտության կամ նվիրվածության պակասի մեջ էր։ Այդ տեսակետից ես սպասում էի, որ 2018-ի ապրիլից հետո մենք կունենա նք հստակ տեսլական, թե ինչպես հասնել և անցնել «սինգապուրներից» և «հարավային կորեաներից»։ Շատ հետաքրքիր էր, որ նոր կառավարությունը բառացիորեն կրկնեց այն առաջնահերթությունները, որ դրանից կես տարի առաջ ես առաջարկել էի Կապանի զարգացման համար մշակված «Կապան - 2042» տեսլականում։ Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաներ, այդ թվում ռազմաարդյունաբերություն, բարձրարժեք գյուղատնտեսություն և զբոսաշրջություն։
Ես բավական ոգևորված էի, նրանով, որ իմ և կառավարության տեսլականները համընկնում են, բայց միևնույն ժամանակ ունեի հստակ զգացում, որ կառավարության տեսլականի մեջ մեկ կարևոր բաղադրիչ պակասում է, և այսօր ես կարող եմ հստակ ասել, թե դա որ բաղադրիչն է՝ ոգևշնչող, երկարատև գաղափարախոսություն, որը հիմնված է հայերի և Հայաստանի առաքելության վրա։ Կոռուպցիայի դեմ պայքարը լավ բան է, բայց այն չի կարող ոգևորել ավելի քան մեկ կամ երկու տարի։ Աշխարհի ժողովրդավարական րեյտիգներում Հայաստանի դիրքի բարձրացումը նույնպես շատ լավ է, բայց դա ևս չի կարող երկար ոգևորել, եթե այն հիմնված չլինի մեր պատմության, մեր ինքնության վրա։ Ցանկացած երկարատև հաջողություն հիմնված է գաղափարախոսության վրա։ Փոքրիկ Իսրայելը հաջողությունների է հասել և դարձել ուժեղ պետություն իր սիոնիզմի գաղափարախոսությամբ /անկախ նրանից, թե ոնց ենք մենք վերաբերվում այդ գաղափարախոսությանը/։ Ռուսաստանը սկսեց իր անհավատալի տարածքային ընդլայնումը XV դարի երկրորդ կեսից, սկսած այն պահից, երբ հռչակվեց «Մոսկվան երրորդ Հռոմն է, չորրորդը՝ չի լինի»։ Միացյալ Նահանգների այսօրվա տնտեսական և քաղաքական դիրքի հիմքը դրվեց XVII դարում, երբ Նոր աշխարհ տեղափոխվողները դիտարկում էին այդ հողերը կրոնական տեսակետից՝ որպես «ավետյաց երկիր»։
Այսպիսով, Հայաստանի իրական, երկարատև զարգացման համար, Հայաստանի ժողովրդին երկարատև և խորապես ոգևորելու համար պետք է մետաֆիզիկական /ավելի քան նյութական/ գաղափարախոսություն, որը պարզապես հիմնված չէ ՀՆԱ-ի, զբաղվածության թվերի, տարբեր միջազգային վարկանիշներում առաջնթացի թվերի վրա։ Մեկ մարդ «օդում» չի կարող ստեղծել այդպիսի գաղափարախոսություն։ Այդ գաղափարախոսությունը պետք է հիմնված լինի մեր պատմության, ինքնության, առաքելության զգացումի վրա։ Ես առաջարկում եմ իմ տեսլականը և հրավիրում եմ Ձեզ և բոլորին քննարկել այս դրույթները•
1. Հավատացյալ աշխարհը ընդունում է, որ Եդեմի այգիները եղել են Եփրատ գետի ակունքներում, այսինքն՝ պատմական Հայստանի տարածքում։ Այսպիսով, հայերի և Հայաստանի առաջին առաքելությունը աշխարհին Դրախտի մասին հիշեցնելն է։ Երբ ազգովի ծառատունկ ենք անում, այն պետք է լինի ոչ սոսկ բնապահպանական նկատառումներով, այլ Հայաստանը վերստին Դրախտ դարձնելու և աշխարհին որպես Դրախտ ներկայանալու գաղափարախոսության վրա հիմնված։ Դրախտային փոքրիկ այգի հիմնելը պետք է դառնա «մոդա» ազգի և հիփսթերների համար, ինչպես այժմ երևանյան սրճարաններում երկար ժամանակ անցկացնելն է։
2. Նոյ։ Արարատ լեռը Հայկական լեռնաշխարի և համայն հայության սրտում է։ Բայց ինչի՞ խորհրդանիշն է Նոյը և Նոյյան տապանը։ Բոլոր ազգերը սերում են Նոյից, և, հետևաբար, բոլոր ազգերը եղբայրներ են /չենք քննարկում լավ, թե վատ եղբայրներ/։ Հետևաբար, մեր զբոսաշրջությունը պետք է հիմնված լինի այն գաղափարի վրա, որ մենք հրավիրում ենք ժողովուրդներին տեսնել իրենց ծննդավայրը, իսկ մենք՝ հայերս, հանդես ենք գալիս՝ որպես այդ հիշողության պահապան։ Նոյյան տապանը նաև բնության լիության և բազմազանության խորհրդանիշն է։ Մենք պետք է ոչ թե ուրախանաք պատահական մեկ ընձառյուծ կամ երկու բեզոարյան այծ տեսնելուց, այլ Նոյյան տապանից դուրս եկած գազանները պետք է վերադառնան մեր լեռներ և անտառներ։ Սա պարզապես բնապահպանություն չէ, այլ ինքնության վերադարձ։
3. 4 տարի առաջ շփվել ենք մի հատաքրքիր զույգի հետ, ովքեր ոտքով քայլում էին Վենետիկից մինչև Չինաստան՝ Մետաքսի ճանապարհով։ Նրանք հատուկ նշեցին, որ Սյունիքում նրանց ճանապարհը կիսվում է՝ 4000 կմ Վենետիկից մինչև Սյունիք, 4000 կմ Սյունիքից մինչև Չինաստան։ Կապանը Մետաքսի ճանապարհի միջնակետն է՝ Հայաստանն է Մետաքսի ճանապարհի միջնակետը։ Սրանք ոչ թե պարզապես աշխարհագրական փաստեր են, այլ գաղափարախոսության պոտենցիալ հիմք։ Այս գաղափարախոսությունը կարող է օգնել և՛ զբոսաշրջության զարգացմանը, և՛ աշխարհաքաղաքական ինքնության ձևավորմանը։
4. Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է։ Ես շատ հաճախ մտորում եմ այն մասին, որ հայ ժողովրդի կորուստները և անցյալի ողբերգական դրվագների պատճառը, միգուցե այն էր, որ մենք՝ հայերս, չկարողացանք լինել քրիստոնյա կյանքի բարձրագույն նմուշ և չդարձանք առաքյալներ մեր հարևան ժողովրդների համար։ Աշխարհում կան քրիստոնյա դարձած տարբեր թուրքալեզու ազգեր, օրինակ՝ գագաուզներ, չուվաշներ, ինչպես նաև բավական մեծ թվով քրիստոնյա թաթարներ։ Սակայն մենք չունեինք հավատի այն ուժը, որ քրիստոնյա պահեինք աղվաններին, որ քրիստոնյա դարձնեինք պարսիկներին կամ ներխուժած թուրքերին։ Մենք զբաղված էինք «ազգապահպանությամբ», այլ ոչ թե առաքյալներ էինք։ Մենք այժմ ունենք Արցախ և ազտագրված տարածքներ, որոնք պահպանվում են ռազմական ուժով, բայց մեր ապագան կայուն կլինի միայն ժամանակ, երբ մեր ապրելակերպը, այդ թվում բարոյական, հրապուրիչ կլինի անգամ մեր թշնամիների համար։
Այժմ վերադառնան նրան, ինչից սկսեցի։ Եթե խորը մտածենք, և՛ Դուք, և՛ ես գիտենք, թե ինչ է լինելու 2050 թվականին։ Առաջ են անցնելու այն ազգերը, ովքեր ունենալու են հզոր մետաֆիզիկական դրդապատճառներ /пассионарность/, որոնք հիմնված են լինելու այդ ազգերի պատմական առանձնահատկության, ինքնության և առաքելության վրա։ Այդ առաքելությունը պետք է ձևակերպված լինի այնպես, որպեսզի ոչ միայն ցույց տա, թե մենք ինչ ենք ուզում մեզ համար, այլ նաև ինչ ենք մենք ուզում տալ աշխարհին։
Որախ կլինեմ, եթե ձևակարպեք հայերի և Հայաստանի առաքելությունը աշխարհի համար, և այնպես, որ այդ առաքելությունը իր էմոցիոնալ ուժով պակաս չլինի, «սիոնիզմ», «Մոսկվան՝ երրորդ Հռոմ» և «ավետյաց երկիր» ձևակերպումներից և առաքելություններից։ Այդպիսի առաքելության վրա հիմնված քաղաքականությունը և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական տեսակետից կունենա հաջողության շատ ավելի բարձր աստիճան, քանի որ հիմնված կլինի ոչ թե սոսկ թվերի վրա, այլ իմաստների և արժեքների։
Հարգանքով՝

ՀՀ քաղաքացի՝ Արմեն Ղազարյան
ք․Կապան

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25