Ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով

22.04.2015 16:49
2515

Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է քաղաքացի Ա.Դավթյանը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու կասկածանքով:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ տեղեկացնում  ենք, որ 2015 թվականի փետրվարին գրավոր հաղորդում է ստացվել Սյունիքի մարզի մի բնակչից, ըստ որի՝ Ա.Դավթյանը, 2011-2013թթ. իր վստահությունը չարաշահելով, տարբեր ծրագրեր իրականացնելու պատրվակով, իրենից հափշտակել է 18 մլն դրամ: Բացի այդ, պարտքով տվել է շուրջ 5 մլն դրամ, որը նույնպես չի վերադարձրել:

Դեպքի առթիվ փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որոնք բավարար հիմք են հանդիսացել` Ա.Դավթյանին կասկածելու խարդախությամբ 18 մլն դրամ հափշտակելու մեջ: 

2015 թվականի ապրիլի 20-ին վերջինս ձերբակալվել է, ինչի մասին, օրենքով սահմանված կարգով, տեղյակ են պահվել նրա հարազատները:

Ա.Դավթյանին պարզաբանվել են իր իրավունքները, եւ վերջինս ցանկություն է հայտնել ունենալ պաշտպան: Կասկածյալի կողմից հրավիրված փաստաբանը ներգրավվել է որպես պաշտպան, ում մասնակցությամբ նա այսօր հարցաքննվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում.

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե


ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40