Բեմահարթակում իրանական թատերախումբն էր

08.12.2025 12:32
467

Այն, ինչ հանդիսականը դիտեց Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում, նորություն էր:

Բեմահարթակում իրանցի դերասաններ էին, ներկայացման անվանումը՝ «Լուսինը շապիկի մեջ» բեմադրությունն իրականացրել է Ֆարշադ Յարին: Բեմադրության հիմքը իսպանացի հանրահայտ բանաստեղծ, դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի նշանավոր պիեսներից է, որն առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին: «Լուսինը շապիկի մեջ» ներկայացնումը մի հատված է այդ դրամայից:

Պիեսի կենտրոնում այրի Բեռնարդայի Ալբան է, ում երեք դուստրերը խճճված են նրա համար սգալու և խիստ կարգապահության մեջ: Նրանք փորձում են ազատություն գտնել սեփական կյանքում, սակայն բախվում են անխուսափելի ողբերգական հետևանքների: Բեռնարդան ստիպում է իր աղջիկներին ութ տարի սուգ պահել հոր մահվան համար: Սա պիեսի ամենագլխավոր թեմաներից մեկն է: Բեռնարդան գիտակցում է, որ իր երեխաները ձգտում են ազատության և նրա գլխավոր նպատակն է դառնում նրանց զրկել դրանից:

Բեմադրությունը պարսկերեն էր, հանդիսականին տրամադրվել էր ներկայացման երեք էջանոց համառոտ բովանդակությունը: Ինչպես բեմադրության ավարտից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց բեմադրիչ Ֆարշադ Յարին, թատրոնի լեզուն հասկանալի է բոլորին: Ամեն դեպքում տպավորիչ էր իրանցի դերասանների խաղը:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40