«Արմամաքս Սյունիք» ՄՌՏ հետազոտության կենտրոն Կապանում

14.07.2025 15:43
866

Առողջապահության ոլորտում ախտորոշման դերը եղել և մնում է չափազանց կարևոր։ Հատկապես նշանակալի դեր ունի գործիքային ախտորոշումը, այդ թվում՝ ՄՌՏ հետազոտությունը:

Եվ Սյունիքում ՄՌՏ հետազոտության ժամանակակից կենտրոն ստեղծելը հրամայական պահանջ էր դարձել։

Եվ ահա 2024 թվականին, հանրապետության առողջապահական համակարգի ճանաչված կազմակերպիչ, «Էրեբունի» ու «Նաիրի» բժշկական կենտրոնների հիմնադիր–տնօրեն և սեփականատեր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ, Կապանում հիմնադրվեց «Արմամաքս Սյունիք» ՄՌՏ հետազոտության կենտրոնը:

Կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար ձեռք է բերվել 500 մլն դրամ արժողությամբ արդիական սարքավորում։

Մասնավորապես տեղադրվել է Siemens ընկերության արտադրության ՄՌՏ–ն, որը 2024-ին Կապան տեղափոխվեց Գերմանիայից։ Ի դեպ, հարյուրամյա Siemens–ը ոլորտի առաջատար ընկերությունն է աշխարհի մասշտաբով և հայտնի է ՄՌՏ, ԿՏ, ինչպես և բժշկական բազմաթիվ այլ սարքավորումների արտադրությամբ։

Սարքավորումները տեղադրելու համար Կապան են այցելել մասնագետներ Գերմանիայից և Siemens ընկերության հայաստանյան ներկայացուցչությունից։

Եվ այսպես՝ 2024 թ նոյեմբերի 1-ից սկսեց գործել «Արմամաքս Սյունիք» ՄՌՏ հետազոտության կենտրոնը։

Գտնվում է Կապան քաղաքի Շահումյան 24  հասցեում։

Նախկինում այդ տարածքն առևտրի կենտրոն էր։ Վարձակալությունից հետո հիմնովին վերափոխվել է։ Տարածքն այսօր հարմարավետ է, ունի ավտոկայանատեղի, կառուցվել են թեքահարթակներ, դրվել է ուղեփակոց, բարձրացվել է հոսանքագծերի հուսալիությունը և այլն։

Կենտրոնի կադրերը

«Արմամաքս Սյունիք» ՄՌՏ հետազոտության կենտրոնի ղեկավարը, ինչպես նշվեց, Մհեր Մելիքյանն է, ով Երևանի Մ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ապա Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանում կրթություն ստանալուց հետո, ուսումը շարունակել է օրդինատուրայի ճառագայթային ախտորոշման բաժնում։ Համաձայնվել է առաջարկությանը՝ տիկնոջ հետ (ով «Նաիրի» բժշկական կենտրոնում ռադիոլոգ է) վերադառնալ Կապան և աշխատել ՄՌՏ հետազոտության կենտրոնում, ինչը գնահատելի է։

Կենտրոնի բժիշկ–ռադիոլոգը Մանե Ավետիսյանն է, ով ունի ինը տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ։ Օրդինատուրան ավարտելուց հետո աշխատանքային գործունեությունը սկսել է «Էրեբունի» ԲԿ–ի ՄՌՏ ծառայությունում՝ որպես բժշկուհի, ապա տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ հիմա էլ (համատեղությամբ) աշխատում է։

Աշխատանքներ են տարվում կենտրոնը երկրորդ բժիշկ–մասնագետով համալրելու ուղղությամբ։

Կենտրոնում իբրև առաջնահերթություն են դիտվում ոլորտի համաշխարհային փորձին ու նորություններին հետևելը, դրանք այստեղ կիրառելը։ Այդ առումով շատ կարևոր է համագործակցությունը Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի հետ։ Կենտրոնի բժիշկ–ռադիոլոգը պարբերաբար մասնակցում է ասոցիացիայի կողմից կազմակերպվող կոնֆերանսներին, գիտապրակտիկ մյուս միջոցառումներին։

Մանե Ավետիսյանը, օրինակ, վերջերս մասնակցել է Վիեննայում կայացած Եվրոպական ռադիոլոգիական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին, ինչպես և մասնակցել է Հայաստանի ռադիոլոգների ամենամյա կոնֆերանսին, որտեղ և ելույթ է ունեցել։

Կենտրոնի հիմնադրումով ստեղծվել է ինը նոր աշխատատեղ՝ լաբորանտներ, տեխնիկներ, ադմինիստրատորներ, մայրապետեր և անվտանգության երեք աշխատակից։

Գնային քաղաքականությունը, աշխատաժամանակը և կենտրոն դիմելու կարգը

Ինչպես արդեն նշվեց՝ կենտրոնի նպատակը մարզի բնակչության առողջապահության կազմակերպմանը նպաստելն է, մարդկանց սոցիալական բեռը հնարավորինս թեթևացնելը՝ անհրաժեշտ հետազոտությունները տեղում իրականացնելով և դրա համար բուժառուներին Երևան չգործուղելով։

Սահմանվել են համեմատաբար մատչելի սակագներ (Երևանում գործող գների համեմատությամբ), նաև զեղչեր՝ բնակչության որոշ խմբերի համար։

Թեև կառույցը մասնավոր է, բայց պետական հաստատությունների, մարզի բժշկական կենտրոնների հետ ունի համագործակցության պայմանագրեր, նաև պետպատվերով հետազոտություն իրականացնելու հնարավորություն։

Պետպատվերը բաժանվում է երկու խմբի՝ ամբուլատոր և ստացիոնար։

Ամբուլատոր՝ երբ բուժառուն այցելում է պոլիկլինիկա և նրան պետպատվերով ուղեգրում են կենտրոն։

Ստացիոնար՝  երբ բուժառուն պառկում է հիվանդանոցում և այնտեղից ուղեգրում են հետազոտության։

Միայն ս.թ. մայիս ամսին-հուլիս ամիսներին պետպատվերով կատարվել է մոտ 130 հետազոտություն։

Գործում է նաև սոցփաթեթների համակարգը՝ մանկավարժներ, բժիշկներ... Սոցփաթեթները համավճարով են. մարմնի մեկ հատվածի հետազոտության համար բուժառուն վճարում է 17 500 դրամ, մնացածը փոխհատուցում է ապահովագրական ընկերությունը։

Կենտրոնում մարմնի մեկ հատվածի հետազոտության արժեքը տատանվում է 50-ից 60 հազար դրամի սահմաններում:

Կենտրոնն աշխատում է վճարման բոլոր եղանակներով՝ կանխիկ, փոխանցում, տերմինալ...

Այսպիսով՝ նպատակը ոչ թե շահույթ հետապնդելն է, այլ մարզի բնակչությանն օգտակար լինելը, քանզի օգտագործվող թանկարժեք սարքավորումը չի կարող ինքնածախսածածկում ունենալ մարզում։

Կենտրոն դիմելու կարգը. ցանկալի է, որ բուժառուն բժշկի ցուցումով այցելի կենտրոն, դա է գրագետ ու արդյունավետ մոտեցումը։

Սակայն լինում են դեպքեր, երբ բուժառուն իր ցանկությամբ է այցելում։ Նման դեպքերում փորձ է արվում՝ նախ՝ հասկանալ, թե ինչը պետք է հետազոտել։

Այդքանով հանդերձ՝ խորհուրդ է տրվում նախ մոտենալ համապատասխան բժշկին և նոր միայն այցելել կենտրոն։

Աշխատաժամերը կենտրոնն աշխատում է երկուշաբթի–շաբաթ օրերին՝ ժամը 9։00-18։00 (շաբաթ օրը՝ մինչև 15։00)։ Սակայն, անհրաժեշտության դեպքում կամ անհետաձգելի իրավիճակներում կենտրոնն աշխատում է օրվա ցանկացած ժամերին։

Ի՞նչ հետազոտություններ են կատարվում կենտրոնում

ՄՌՏ կամ ՄՄՌՇ, այսինքն միջուկամագնիսառեզոնանսային շերտագրություն։

Սկզբունքը հետևյալն է. բուժառուի շուրջը՝ սարքավորման ներսում, ստեղծվում է բարձր մագնիսական դաշտ՝ 1,5 տեսլա (Տլ), որը համարվում է գերբարձր մագնիսական դաշտ։

Մագնիսական դաշտը, որ ստեղծվում է մարդու շուրջ, օրգանիզմում գտնվող ջրածնի ատոմների միջուկի և մագնիսի ռեզոնանսն է տալիս, ու տեղի է ունենում համակարգչային շերտագրում (համակարգչի վրա այդ պատկերը վիզուալացվում է)։

Կենտրոնում հետազոտվում են մարմնի բոլոր մասերը։

ՄՌՏ–ի դերը կարևոր է ուղեղի կաթվածի, ինսուլտի ախտորոշման դեպքերում։

Հետազոտությունը կենտրոնում կատարվում է նույն օրը, տեղում տրվում է պատկերներն արտացոլող սկավառակը:

Արդիական սարքավորումը թույլ է տալիս գործընթացը կազմակերպել արագ։ Օրինակ, գլխուղեղի հետազոտությունը տևում է մոտ 15 րոպե։

Արձագանքներ բուժող բժիշկներից և բուժառուներից

2024 թ նոյեմբերից մինչև հիմա կենտրոնում հետազոտվել է 1000-ից ավելի բուժառու։ Վերջին վեց ամսում հինգ անգամ ավելացել է հետազոտվողների թիվը։

Բուժող բժիշկների արձագանքը միայն դրական է։

Կենտրոնը պատասխանատվություն է կրում իր կատարած հետազոտությունների համար, արվում է ամեն ինչ՝ կրկնակի հետազոտությունները բացառելու համար։

Դրական են նաև բուժառուներից ստացվող արձագանքները, դժգոհելու առիթ չի էլ կարող լինել, քանի որ նման մակարդակի հետազոտություններն աննախադեպ են մարզում։

Համագործակցություն

Կենտրոնը համագործակցում է բազմաթիվ բժշկական կենտրոնների հետ, այդ թվում՝ Սյունիքի մարզում գործող բժշկական հաստատությունների հետ։

Պաթոլոգիաներ լինելու դեպքում դիմում են համապատասխան մասնագետներին և կենտրոններին՝ ճիշտ ախտորոշման, բուժառուին օգտակար լինելու նպատակով։

Համագործակցության առումով առանձնապես կարևորվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության որդեգրած գործելակերպը կա սերտ շփում այդ ընկերության բարեգործական հիմնադրամի հետ։

 ***

Ժամանակը ցույց տվեց, որ «Արմամաքս Սյունիք» ՄՌՏ հետազոտության կենտրոնը սպասված և պահանջված կառույց է  Սյունիքի մարզի առողջապահական համակարգում։

Աշխատանքի հիմքում հետևյալ սկզբունքն է՝ այն խնդիրները, որոնք լուծելի են մարզի առողջապահական համակարգում՝  ճիշտ և գրագետ ախտորոշման շնորհիվ, լուծել այստեղ և բուժառուին չկանգնեցնել Երևան մեկնելու անհրաժեշտության առջև։

 

 

 

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39