Բակունցի դիմանկարի ձեռքբերումը՝ մշակութային պատասխանատվության օրինակ

20.02.2026 10:48
661

Վերջերս Ակսել Բակունցի տուն-թանգարանը համալրվել է նոր և բացառիկ արժեք ունեցող ցուցանմուշով․ ձեռք է բերվել հայ դիմանկարչության ճանաչված վարպետ Հրաչյա Ռուխկյանի վրձնած Ակսել Բակունցի դիմանկարը (1974թ.)։ Ռուխկյանը իր ստեղծագործական ճանապարհին վրձնել է հայկական մշակույթի բազմաթիվ մեծերի դիմանկարներ, և Բակունցի այս կերպարը դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի։

Երբ հայտնի դարձավ, որ դիմանկարը հանվել է վաճառքի, թանգարանը դիմեց բազմաթիվ մարդկանց՝ աջակցություն ցուցաբերելու և այն ձեռք բերելու համար։ Այդ պատասխանատու և պատմական առաքելությունը ստանձնեց Գորիսի նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը։

Այս քայլը միայն նյութական աջակցություն չէր։ Դա մշակութային գիտակցություն էր։ Դա այն ըմբռնումն էր, որ Բակունցի դիմանկարը պետք է լինի հենց այնտեղ, որտեղ պահպանվում է նրա հիշատակը՝ իր հայրենի տան պատերի ներսում, իր միջավայրում, իր քաղաքում։

Այսօր նկարը մշտական ցուցադրության մաս է կազմում տուն-թանգարանում՝ գտնելով իր իսկական և արժանի տեղը։

Նելսոն Ոսկանյանը Գորիսի քաղաքապետն է եղել 2000–2014 թվականներին։ Այդ տարիներին նրա գործունեությունը աչքի է ընկել քաղաքի նկատմամբ պատասխանատվությամբ, մշակույթի և հոգևոր արժեքների հանդեպ խոր նվիրումով։ Գորիսի մշակութային հիշողությունը պահպանելն ու քաղաքի մեծերին արժևորելը նրա համար եղել է հստակ և նպատակային առաքելություն։ Բակունցի տուն-թանգարանը մշտապես գտնվել է նրա ուշադրության կենտրոնում, և Ռուխկյանի ստեղծագործության ձեռքբերումը այդ վերաբերմունքի ամենախոսուն ու հերթական դրսևորումներից էր։

1974 թվականին ստեղծված Ռուխկյանի դիմանկարը առանձնանում է Բակունցի կերպարի խորապես զգայական մեկնաբանությամբ։ Նկարիչը ներկայացրել է նրան մթության մեջ՝ խոր ու խոհուն հայացքով։ Այդ մթությունը պարզապես գեղարվեստական ֆոն չէ․ այն խորհրդանշական է։ Այն հիշեցնում է գրողի ճակատագրի ողբերգական ու սև էջերը, նրա կյանքի խզված ընթացքը, բայց նաև ներքին ուժն ու մտքի լույսը, որը շարունակում է մնալ ժամանակից վեր։ Ռուխկյանը կարողացել է փոխանցել ոչ միայն արտաքին դիմագիծը, այլև ներքին լռությունը, մտքի խտությունն ու հոգևոր լարվածությունը։ Դիմանկարը դառնում է կերպարի արվեստաբանական և պատմական ընթերցում՝ միաժամանակ անձնական և ազգային հիշողության մաս։

Ակսել Բակունցի տուն-թանգարանը ձևավորվել է նվիրյալների շնորհիվ։ Այստեղ իրենց մշտական տեղն են գտել Մարտիրոս Սարյանի և Մարիամ Ասլամազյանի կտավները, բազմաթիվ ձեռագրեր, փաստաթղթեր և մասունքներ, որոնք թանգարան են հասել նվիրատվությունների և մեկենասական նախաձեռնությունների միջոցով։ Թանգարանի հավաքածուն ձևավորվել է ազնվագույն մարդկանց հավատով ու մասնակցությամբ՝ ստեղծելով մշակութային հիշողության կենդանի տարածք։ Նելսոն Ոսկանյանի նախաձեռնությունը շարունակում է այդ ավանդույթը։ Նրա շնորհիվ մի կարևոր ստեղծագործություն վերադարձավ իր բնական միջավայր՝ այնտեղ, որտեղ այն պետք է լիներ։

Այսօր այցելուները հնարավորություն ունեն այն դիտելու թանգարանի հիմնական ցուցադրության շրջանակում։ Դիմանկարը ոչ միայն արվեստի գործ է, այլ նաև պատմություն՝ վերադարձի, գիտակցության և մշակույթի հանդեպ պատասխանատվության մասին։ Այն գտավ իր իսկական տեղը՝ շնորհիվ մի մարդու, որի համար Գորիսի մեծերի արժևորումը եղել է ներքին համոզմունք և գործնական քայլ։ Այդպիսով շարունակվում է այն արժեհամակարգը, որի շնորհիվ Բակունցի տունը դարձել է ոչ միայն հիշողության վայր, այլև նվիրատվությունների, հոգատարության և մշակութային հավատարմության կենդանի կենտրոն։

 

Թեհմինա Մարության

 

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38