Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին. Տիգրան Աթանեսյան

21.11.2022 17:33
931

Այսօր Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքը ապօրինի արգելելու հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպա, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նաեւ նշել է. «Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ այդ օրվա իրադարձությունները՝

Եվ այսպես, նոյեմբերի 16-ին, գիշերվա ժամը 02.30-ին Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ: Տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, ով երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին /մարդը բնականաբար քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով/ և ասում է, որ հսկող դատախազի կողմից Ա.Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում /մեղադրանքի որոշման նոր անվանումն է/:

Նույն օրը երեկոյան ժամը 20.30-ին Քննչական կոմիտեի շենքում Ա.Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը ընտրելու մասին:

Երկու որոշումն էլ թվագրված են 16.11.2022թ., ժամի մասին նշում առկա չէ:

Այսինքն՝ Ա.Աշոտյանի ՀՀ-ից ելքի արգելքն օրինական լինելու համար պետք է տեղի ունենար հետևյալը՝

2022 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 00.01-ից մինչև 02.30-ը հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, ով բնականաբար ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում, քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, ով իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենը առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում:

Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար:

Հ.Գ. Հասկանալի է, որ ոչ հսկող դատախազին, ոչ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է:

Հ.Հ.Գ. Նման դեպքերում ճիշտը պոպկոռն առնելն է և դիտելն է, թե ինչպես է հերթական անգամ խայտառակվելու կապիտուլյանտ իշխանությունը:

https://news.am/

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01