Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ ինքը համաձայնություն չի տվել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխության նախագծին այն տեսքով, որով այն դրվել է քվեարկության

03.10.2018 12:43
1159

«Ալյանս» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարզաբանում է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկության վերաբերյալ:

Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինքը համաձայնություն չի տվել այն տեսքով նախագծին, որ դրվել է քվեարկության:

«Քվեարկության վերաբերյալ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէ: Ես գտնվում եմ Սանկտ-Պետերբուրգում, նախօրեին գրություն եմ թողել հետևյալ նախագծին կողմ լինելու մասին: Այդ պահին նախագծում եղել է միայն այսքանը (Ուրիխանյանը հրապարակել է իրեն ներկայացված նախագծում տեղ գտած հատվածը, որը ստորև ներկայացված պատկերում է- Խմբ.), թե ինչ է ավելացվել հետո, չգիտեմ: Կրկնում եմ՝ գրությունս վերաբերել է միայն հետևյալին: Կամ սրա բացատրությունը կտրվի ԱԺ-ի կողմից, կամ վերադառնալուն պես, ես առաջինը վայլ կդնեմ մանդատը՝ այդ իսկ րոպեից սկսելով ու պահանջելով ԱԺ-ի լուծարումը, ինչին միշտ կողմ եմ հայտարարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասված է հաղորդագրության մեջ:

Տիգրան Ուրիխանյանը հրապարակել է իրեն ներկայացված նախագծում տեղ գտած հատվածը:  Այն է՝ «Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է օրենքի 22-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ: Ըստ՝ այդմ պաշտոնատար անձինք, որոնց պաշտոնները նշված են օրենքում պարտավոր կլինեն ներկայանալ ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին և տալ բացատրություններ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին նաև այն դեպքում, եթե ազատվել են զբաղեցրած պաշտոններից»:

Ավելի վաղ նշվում էր, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, Հերմինե Նաղդալյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը եւ Տիգրան Ուրիխանյանը հարցի քվեարկության վերաբերյալ իրենց որոշումների մասին գրավոր տեղեկացրել են Ազգային ժողովի նախագահին:

Հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախագծում սահմանվում է՝ «եթե հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է, պատգամավորների մասնակցությունը Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը ժամը 10։00-ին:Նիստը ընդհատելու սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաեւ վերսկսված նիստի նկատմամբ»:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24