Արմեն Գեւորգյան․ նահատակվեց հանուն հայրենիքի

23.04.2021 17:16
1632

Արմեն Հրանտիկի Գեւորգյան ծնվել է 1979 թ նոյեմբերի 12-ին Կապանում։ Հիմնական կրթությունը ստացել է Կապանի N 5 դպրոցում, ապա մեկնել Երեւան՝ սովորել ռազմական վարժարանում։ Վարժարանն ավարտելուց հետո Արմենն օգնել է ծնողներին, փորձել թեթեւացնել նրանց հոգսը՝ գյուղական աշխատանքների հիմնական բեռն իր վրա վերցնելով։ 1997-99 թթ ծառայել է հայոց բանակում։ Ամուսնացած էր՝ ունի երեք երեխա։

2020 թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց․․․ Կապանի գրեթե բոլոր տղամարդիկ մեկնեցին ռազմադաշտ, քանզի ամոթ է ապրել Սյունիքում ու չպաշտպանել քո տունը Արմենը եւս մեկնեց հայրենիքը պաշտպանելու։

Կինը պատմում է, որ զոհվելուց մի քանի օր առաջ ամուսինը տուն էր եկել, օղի խմել ու երկար շատ երկար խոսել, նույնիսկ լաց էր եղել Արցախում ամեն վայրկյան դժոխային մահով զոհվող 18, 19, 20 տարեկան երեխաների համար։ Կինը սարսափով էր լսել ամուսնուն, խնդրել էր, որ էլ չգնա, ամուսինը բարկացել էր « Դու չես տեսել, հեշտ ես խոսում, էտ երեխեքը մեղք են, թե կարամ մեկի փոխարեն ես մեռնեմ, էլի օգուտ է․․․»։ Մի քանի ժամ տանն էր մնացել, մի քիչ քնել էր ու մեկնել․․․

Մեկնելուց հետո մի քանի անգամ զանգահարել է, վերջին զանգը եղել է հոկտեմբերի 10-ին։ Հարցին, թե ինչպես է, պատասխանել է, որ ինքը լավ է, որ կինը երեխաներին լավ նայի ու զգույշ լինի, որովհետեւ չգիտի թե մի րոպե հետո ինչ կլինի։

Հոկտեմբերի 11-ին Արմենը զոհվել է, կինը չգիտի, թե ինչպես է եղել, բայց փաստում է՝ ամուսինն իր այնտեղ տեսածից ու ապրածից հետո շատ-շատ էր փոխվել, դժվար էր լինելու նրա համար ապրելը, որովհետեւ տպավորվող ու չափազանց մարդասեր տեսակ էր։

Արմենն իր կյանքը նվիրեց հայրենիքին, գուցե իր ցանկացածի պես մի 18, 19 կամ 20 տարեկանի փոխարեն է ընկել, գուցե՝ ոչ, բայց իր 13-ամյա որդին ու 11 տարեկան զույգ դուստրերն ապրելու են հավերժական կարոտով ու հերոսի զավակ լինելու հպարտությամբ։

Տիգրանուհի Բադալյան

 

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26