Շրջափակման հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրել են ավելի քան 2000 տնտեսավարող սուբյեկտներ

22.07.2023 12:02
926

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով խաթարվել են բիզնես ոլորտի աշխատանքները՝ կապված հանրապետության տարածք հումքի, նյութերի, ապրանքների ներկրման սահմանափակումների, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ։

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը։«Շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն Արցախի ամբողջական պաշարումից հետո՝  790 տնտեսավարող սուբյեկտներ։ Սա, իհարկե, իրական պատկերը չէ, քանի որ մեծ թվով տնտեսավարող սուբյեկտներ, որոնք այս պահին գործունեություն չեն իրականացնում, դեռևս հարկային մարմին դիմումներ չեն ներկայացրել՝ պաշտոնապես գրանցելու իրենց գործունեության դադարեցումը. գտնվում են, այսպես ասած, սպասողական վիճակում։ 2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այդ են վկայում նաև 2023 թվականի առաջին կիսամյակում նրանց իրացման շրջանառությունների մասով արձանագրված ցուցանիշները»,-մանրամասնել է Ա. Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ`  հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առևտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով։

«Բնականաբար, հուլիս ամսում արդեն մի շարք այլ ոլորտներում ևս շրջանառության ահագին կրճատումներ կան: Այս  պահին տեղեկատվական բազզայում հուլիս ամսվա տվյալները չկան, սակայն ակնհայտ է, որ, օրինակ, տրանսպորտի, հանրային սննդի, շինարարության բնագավառներում   շրջանառությունն արդեն իսկ հասել է, այսպես ասած, զրոյական ցուցանիշի»,-նշել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալը` հավելելով, որ այս ամենը շղթայական էֆեկտով  բերել է աշխատատեղերի կրճատման։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40