Պատերազմ հնարավոր չէ. Դավիթ Բաբայանը տեղեկություններ հաղորդեց Արցախի իրավիճակից

15.10.2021 01:21
7236

Արցախում երեկոյան տեղի ունեցած կրակոցներից հետո իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է Արցախի ՊԲ-ի և ռուս խաղաղապահների կողմից, Արցախի Պաշտպանության բանակը զոհեր չունի, իսկ վիրավորում ստացած զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։

Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` հայ բնակչությանը կոչ անելով չտրվել համացանցում տարածվող ապատեղեկատվությանը կամ չճշտված տեղեկություններին և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, մասնավորապես` Պաշտպանության բանակի հաղորդագրություններին, քանի որ այս պահին շրջանառվում են իրականության հետ կապ չունեցող, ուռճացված տեղեկություններ։ «Սիրելի ժողովուրդ, պետք է հետևել միմիայն պաշտոնական լրահոսին, առաջին հերթին` Պաշտպանության բանակի տարածած տեղեկատվությանը։ Այս պահի դրությամբ, փառք Աստծո, մենք զոհեր չունենք, և բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չսպառնա։ Ընդհանուր իրավիճակը այդպիսին է, կայուն է հիմա։ Այդ հարցով զբաղվում են նաև խաղաղապահները, անմիջապես եկել են այդ վայրը, այսինքն` խուճապի համար ոչ մի պատճառ չկա», - «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի արտգործնախարարը։

Դավիթ Բաբայանի հաղորդմամբ` այսօրվա դեպքերը տեղի են ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի մոտ։ Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ չափերի ու մասշտաբների են եղել արցախա-ադրբեջանական բախումները և կա՞ արդյոք լարվածության էսկալացիայի վտանգ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը լրիվությամբ վերահսկվում է։ Արցախցի պաշտոնյան չի կարծում, որ տեղի ունեցածը հիմք է լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգի մասին խոսելու համար։ «Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Պետք է դա լավ հասկանանք, չշահարկենք, խուճապ չսերմանենք։ Պատերազմ հնարավոր չէ։ Եվ պետք է հասկանանք, որ դա պրովոկացիա է թշնամու կողմից, և նման պրովոկացիաների դիմելու է, որովհետև սա իր ոճն է։ Մեզ համար սա նորություն չէ», - ընդգծեց «Արմենպրես»-ի զրուցակիցը` կարծիք հայտնելով, որ ադրբեջանական կողմի այս նոր սադրանքը ոչ թե պարզապես քաղաքական, այլ աշխարհաքաղաքական նկատառումներով է իրականացվել։

Դավիթ Բաբայանի խոսքով` Ադրբեջանը նմանատիպ գործողություններով քայլեր է ձեռնարկում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայության դեմ։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08