Եղանակային շատ դժվար պայմաններ են, ձյան բավականին բարձր շերտ, կենցաղային առումով անելանելի իրավիճակ է. Մետաքսե Հակոբյան

22.03.2022 19:44
4380

Արցախի գազամատակարարումը կրկին դադարեցվել է: Արցախի տեղեկատվական շտաբից պնդում են, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ երեկ դադարեցրել է գազամատակարարումը։

ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ կենցաղային առումով շատ վատ իրավիճակ է։

«Եղանակային, մեղմ ասած, շատ դժվար պայմաններ են, ձյան բավականին բարձր շերտ։ Կենցաղային առումով անելանելի իրավիճակ է, բայց սա մենք չենք դիտարկում որպես կենցաղային խնդիր, այլ դիտարկում ենք որպես անվտանգային խնդիր։ Աֆրբեջանն իր հերթական ագրեսիան է իրականացնում Արցախում բնակվոր հարյուր հազարից ավել բնակիչների նկատմամբ։ Այս պարագայում որքան էլ մենք հարմարվել ենք, որ միջազգային հանրությունը արձագանք չի տալիս, բայց հիմա շատ կարևոր է այդ արձագանքը։ Այն միջազգային իրավունքը, որն Արցախի հայը ձեռք է բերել 1991 թվականի դեկտեմբերի 10-ին իր ինքնորոշմամբ, այսօր ուղղակի ոտնահարվում է այդ քոչվոր ցեղի կողմից և միջազգային հանրությունը լռում է։ Սա նախադեպ կդառնա ուղղակի աշխարհի մնացած ագրեսորիների համար։ Նրանք կհասկանան, որ որևէ կերպ չի դատապարտվում և կարելի է նման գործողությունների դիմել իրենց խնդիրների լուծման համար։ Ինչպես նաև սա ավելի բացում ագրեսոր Ադրբեջանի թևերը, որպեսզի իր ագրեսիան նա ինչքան հնարավորություն և ուժ ունի՝ գործածի առանց որևէ արգելքների»,- ասաց Հակոբյանը։

Նա նշում է որ գազամատակարարումը երկրորդ անգամ անջատելը մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ չի ստեղծել և Արցախում բնակվողները հասկանում են, թե ինչու է Ադրբեջանը նման քայելրի գնում։

«Խուճապի մատնվելը հիմա ուղղակի զենք տալ է թշնամուն, և խուճապի չպիտի ենթարկվենք։ Հակառակը՝ պետք է ցույց տանք, որ կենցաղային սահմանափակումներով մեզ չեն կարող խուճապի մատնել և ուղղակի դատարկել Արցախը։ Գազի հետ կապված առաջին վթարի ժամանակ ավելի մեծ էր խուճապը, քան հիմա։

Ես այսօր էլ կառավարությանն առաջարկներ եմ արել, որ Խրամորթից կանայք, երեխաները, ովքեր Արցախի այլ բնակավայրեր են տեղափոխվել, գոնե սննդի տեսքով աջակցություն տրամադրեն։ Առաջարկել եմ նաև աջակցել այն թիրախային խմբի մարդկանց, ովքեր վառելափայտի պաշարները այնպես էին նախատեսել, որպեսզի մինջև եղանակի տաքանալը բավականացներ, բայց գազի մատակարարման խափանումից հետո ստիպված են եղել ավելի շատ վառել և հիմա խնդրի առաջ են։Կառավարությունը կարծես ընդունեց իմ առաջարկը, բայց պետք է օպերատիվ լինել։ Եթե օպերատիվ չլինեն այս իրավիճակում՝ դա կդառնա հերթական պոպուլիստական քայլը։ Գոնե այս առումով բնակիչը պետք է զգա, որ պետությունը իր թիկունքին կանգնած է»,- ասաց պատգամավորը։

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Արցախում խմելու ջրից էլ թունավորման դեպքեր են գրանցվել։ Անդրադառնալով այս լուրերին՝ Հակոբյանն ասաց, որ սա խուճապի մատնելու հերթական ձև է։

«Դա էլի գալիս է թշնամական կողմից։ 44-օրյա պատերազմի պաշտոնական կեղծ լրատվությունը դեռ մարդկանց մեջ թարմ է, և որևէ կերպ չեն հավատում պաշտոնական լրահոսին։ Շատ են կարդում նաև թշնամի կողմի լրահոսը։ Իրենք էլ նմանատիպ լուրեր են տարածում։ Երկար ժամանակ է, ինչ կային նման լուրեր, որ ջրի հետ կապված ևս խնդիրներ կան։ Բայց նման բաներով ջրամատակարարումը ապահովող կազմակերպությունը որևէ կերպ խաղ չէր անի մարդկանց կյանքի հետ և պաշտոնապես չէր հայտարարի, որ նման խնդրի առաջ կանգնած չենք։ Պետք է հավատալ այդ հերքմանը, որովհետև մենք ևս խմում և օգտագործում ենք այդ ջուրը և համենայն դեպս՝ ոչ իմ շրջապատում, ոչ էլ ծանոթներիս մեջ չկան թունավորման դեպքեր։ Դա հերթական խուճապն է, որից պետք է զերծ մնալ, չհավատալ և չտարածել»,- ասաց Հակոբյանը։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08