Մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշենը պետք է հանձնվի, հույս էին տալիս` ամեն քայլ անում են գյուղը պահելու համար, բայց նոյեմբերի 20-ին թշնամին մտավ գյուղ, հորս և եղբորս գերի վերցրեց․ Վազգենաշենի բնակիչ

22.11.2020 22:23
5422

Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստր Մարիամ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վազգենաշեն գյուղի հանձնմանը Ադրբեջանին։ Նա մասնավորապես նշել է՝ իրենց չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տվել, որ ամեն հնարավոր քայլ անում են գյուղը պահելու համար։ Բաբայանի գրառումը՝ ստորև․

«Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արտակ Բեգլարյանին և մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին Աղդամը հանձնվելու է Ադրբեջանին, բայց մեզ չէին տեղեկացրել, որ Վազգենաշեն գյուղը նույպես պետք է հանձնվեր, այլ՝ հույս էին տալիս, որ ամեն հնարավոր քայլ անում են մեր գյուղը պահելու համար, ի՞նչ է՝ մաթեմատիկական դժվար խնդի՞ր էր, որ չէիք կարողանում հստակ պատասխան տալ գյուղի բնակիչներին։

Ամսի 19-ին ֆեյսբուքում պատահական տեսա, որ Վազգենաշենը նույնպես անցնում է թշնամու վերահսկողության տակ, փորձեցի կապ հաստատել ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ՝ հասկանալով՝ արդյո՞ք պաշտոնական է, թե՞ ոչ, նա նույնպես ասաց, որ աշխատանքներ են տարվում գյուղը չհանձնելու առթիվ։ Հարցրի. «Եթե վաղը Աղդամը հանձնում ենք, ապա հնարավոր չէ՞, որ Վազգենաշենը նույնպես կհանձնենք, եր՞բ կարող ենք հստակ իմանալ», պատասխանեց, որ այս երկու օրը կասեն՝ տալիս ենք, թե՝ ոչ, այնինչ ամսի 20-ին, ժամը 11։00-ին հայտնում են, որ Վազգենաշենը նույնպես կհանձնվի և մինչև ժամը 24:00 ժամանակ են տալիս իրերը հանելու համար, բայց եղավ այն, ինչ եղավ։

Մոտ ժամը 17։00-ին տեղի ունեցավ դեպքը։ Հայրս՝ Անդրանիկ Բաբայանը, դավադրաբար «նվիրաբերված» համայնքի ղեկավարն էր։ Հայրս և փոքր եղբայրս մեր տան բակում էին, փորձում էին իրեր հանել, հայրս լսեց մեքենայի ձայնը, դուրս եկավ բակ, տեսավ, որ մեր մեքենան գողացել են։ Կարծեց, թե մեր գյուղի բնակիչներից են, սակայն պարզվեց՝ թշնամին է գողացել։ Որոշ ժամանակ հետո թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան։ Հայրս խնդրեց, որ գոնե եղբորս բաց թողնեն, հրամանատարը բարի գտնվեց և ազատ արձակեց, երկար բանակցելուց հետո հայրս լեզու գտավ հրամանատարի հետ, մեքենան ետ բերելով՝ տվեցին հորս և ազատ արձակեցին։ Բարեբախտաբար, հորս և եղբորս կյանքը փրկվեց։

Հարցս հետևյալն է՝ որտե՞ղ էր ձեր ռուսական զորքը, որտե՞ղ է ձեր անվտանգություն կոչվածը, որտե՞ղ է ձեր զգոնությունը, չէ՞ որ խոստացել էիք ապահովել խաղաղ բնակչության կյանքը։

Աստված չաներ, եթե հորս և եղբորս հետ մի բան պատահեր, դուք ձեր կյանքով էիք պատասխան տալու։ Ձեր բախտը բերեց այնքանով, որ Մուստաֆան մնացած թուրքահայ հայերից ավելի լավ թուրք դուրս եկավ, իսկ ինչո՞ւ եմ ասում թուրքահայ, որովհետև այդ դեպքից երկու օր առաջ մեր գյուղի բնակիչ Նապոլեոնը դանակահարել էր հորս և մեծ եղբորս։ Փախստականի կարգավիճակը տվեցիք նվեր..․ Գոնե հիմա իրավիճակին տեր կանգնեք, գոնե խաղաղ բնակչությանը բախտի քմահաճույքին մի թողեք։ Պատերազմի տգեղ դիմագծերը․․․․»։

tert.am

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08