ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ («Միկրոբ»)

10.12.2019 12:36
2714

Հունիսի 17, 1963, Քաջարան – դեկտեմբերի 10, 1992, Զանգիլանի (այժմ՝ Կովսական) շրջանի Շայիֆլու գյուղ։

1991 թվականի հոկտեմբերի 10-ին Արմենն ընդգրկվել է ՆԳ Կապանի բաժանմունքի ինքնապաշտպանական ջոկատի կազմում, մասնակցել է Կապան-Գորիս ավտոճանապարհի պաշտպանությանը:

Նշանակվել է Կապանում գտնվող երկրապահ վաշտի հետախուզական ջոկատի հրամանատար։ Ստացել է Հետախույզ Միկրոբ ծածկանունը:

Ադրբեջանցիները շատ լավ գիտեին «Միկրոբ» ծածկանունը, սակայն չգիտեին ով է թաքնված այդ անվան տակ։

Պատմում են, երբ Արմենը, որպես ՆԳ ներկայացուցիչ մասնակցում եր գերիների և զոհերի փոխանակմանը Զանգիլանի ոստիկանապետը դիմում է նրան, խնդրելով մի օր ծանոթացնել այդ «Միկրոբի»:

Արմենը պատասխանել է. «Կգա ժամանակը, կծանոթանաս»:

1992 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ հայկական կողմի լայնամասշտաբ գրոհը, որի նպատակն եր՝ վնասազերծել Կապանը ու մերձավոր գյուղերը, որոնք անդադար հրետակոծվում էին ադրբեջանական ռազմական ուժերի կողմից։ Նպատակ եր դրվել մաքրել Ադրբեջանական ԽՍՀ Զանգիլանի շրջանում գտնվող սահմանամերձ բարձունքները, որտեղ տեղակայված էին հակառակորդի կրակակետերը։

Եւ այսպես, դեկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Շայիֆլու գյուղի դիմացի բարձունքի վրա «Միկրոբի» գլխավորությամբ Սիսիանի 25 հոգանոց և Կապանի 12 հոգանոց ջոկատները անցան գործողությունների:

Մարտի ժամանակ Արմենը ծանր վնասվածք է ստանում։ Ընկերները մի կերպ նրան հասցնում են մոտակա քարանձավ և թողնում այնտեղ: Նա ամբողջ զենքը փոխանցում է տղերքին, թողնելով իր մոտ մի քանի նռնակ։

Այդ ժամանակ հակագրոհ է սկսում և Արմենը հայտնվում է հակառակորդի թիկունքում։ Երբ պարզ է դառնում, որ նրան նկատել են, «Միկրոբը» ադրբեջաներեն օգնության է կանչում հակառակորդին, և երբ ադրբեջանցիներն օգնության են հասնում, նա պայթեցնում է նռնակը՝ իր հետ տանելով մի քանի ադրբեջանական զինվոր:

Լեյտենանտ Արմեն Հայրապետյանն իր վերջին հանգրվանը գտավ Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրի եղբայրական գերեզմանոցում՝ իր մարտական ընկերների կողքին:

Ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ՀՀ նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով Արմեն Վաղարշակի Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Արմեն Հայրապետյանի անունն է կրում Կապանի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը, որը ամեն տարի հիշատակի միջոցառում է կազմակերպում։

ՀԳ․ Լուսանկարները տրամադրվել են ընտանիքի կողմից։ «Ռազմական արխիվ 1990-1994»-ը հատուկ շնորհակալություն է հայտնում Վահագ Կոստանդյանին, ում շնորհիվ նկարները հասան մեզ։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08