Արմեն Խաչատրյանը «Իմ քայլը» դաշինքից՝ պատգամավորի թեկնածու թիվ 12 ընտրատարածքում՝ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում

23.11.2018 12:39
1662

Արմեն Խաչատրյանը ծնվել է 1973թ., ք. Գորիսում: Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն: 23 տարի ծառայել է Հայաստանի Հանրապետության ոստիկանական համակարգում, որից 17 տարին՝ Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունում: 2013-2018թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Ոստիկանության գնդապետ է, պարգեւատրվել է մի շարք մեդալներով, ունի մեկ պետական պարգեւ: Ակտիվ կերպով մասնակցել է երթեւեկության անվտանգության ոլորտին վերաբերող գրեթե բոլոր իրավական ակտերի մշակման եւ բարեփոխման աշխատանքներին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Արմեն Խաչատրյանի կրթությունն ու աշխատանքային փորձը հնարավորություն են տվել ոչ միայն տեսականորեն, այլեւ գործնականում տիրապետել պետական շինարարության հարցերին ու դրանք զարգացնելու խնդիրներին ինչպես մեր երկրի սահմանադրության, այնպես էլ՝ օրենսդրության հարցերում: Քաջատեղյակ լինելով ինչպես համազգային, այնպես էլ տեղական բնույթի խնդիրներին՝ թեկնածուն իր հետագա գործունեության առանցքում տեղակայել է հետեւյալ հարցերը՝

1. Քաղաքացիների աշխատանքային իրավունքները

Պայմանագրային հիմունքներով եւ մասնավոր սեկտորում աշխատողների սոցիալական եւ աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրը:

2. Աշխատատեղեր

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում մասնագիտական վերուծությունների իրականացումն ու այն ուղղությունների ի հայտ բերումը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կապահովեն աշխատատեղերի ավելացում (արտադրության, առեւտրի եւ սպասարկման ոլորտներ):

3. Զինծառայողներ

Զորացրված սպաներին եւ շարքային անձնակազմին աշխատանքով ապահովելու, քաղաքացիական ոլորտում նրանց առավելագույնս ներգրավելու հարցը:

4. Ուղեւորափոխադրողներ

Բոլոր տեսակի ուղեւորափոխադրումների արդյունավետ իրավակարգավորման մեխանիզմների մշակումը, այդ գործունեությամբ զբաղվող անձանց սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանությունը:

5. Առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործում

Սյունիքի եւ Վայոց ձորի գիտակրթական, մշակութային, տնտեսական առկա ռեսուրսների վերլուծության արդյունքների հիման վրա այնպիսի ծրագրերի մշակում եւ իրագործում, որոնք առավելագույնս կօգտագործեն մարզերի բնակչության ներուժն ու կապահովեն կայուն առաջընթաց:

6. Առողջապահություն

Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի առողջապահական ոլորտի զարգացման ուղղությամբ ծրագրերի մշակում:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34