Բաքուն Երևանի հետ խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու հույս ունի․ Ամիրբեկով

03.01.2024 20:47
806

Բաքուն հույս ունի մոտ ապագայում խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաների միջև, Էստոնիայի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

«Մենք հուսով ենք, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը, և կվերսկսվի խաղաղ համաձայնագրի նախագծի քննարկումը, որը, ի դեպ, մշակել է Ադրբեջանն ու առաջին անգամ ներկայացրել Հայաստանին ընդամենը մեկ տարի առաջ», - ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը՝ շեշտելով՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ֆիզիկական բացակայության ֆոնին երկու կողմերն էլ նախագծերի փոխանակումները շարունակում են՝ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնում է իր դիտողությունները և փոփոխությունները։

«Մենք, և ոչ միայն մենք, հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնելուց հետո, բանակցություններում բեկումնային կետի հասնելու հնարավորությունները շատ ավելի մեծացել են»,- նշել է նա։

Ամիրբեկովը նաև ասել է, որ հաղորդակցությունների բացումը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի անբաժանելի մաս է։

«Բանակցությունների հիմնական ուղղությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումն է: Բացի հիմնական կետից, այն ընդգրկում է ևս երկուսը՝ հաղորդակցությունների բացում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատում», - ասել է Ամիրբեկովը։

azatutyun.am

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21