Արմեն Ռուստամյանն ընտրությունների ընթացքը գնահատում է դրական

09.12.2018 12:57
1157

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 3/23 ընտրատեղամասում ժամը 12:00-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Արմեն Ռուստամյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն հայի ու հողի:

«Մեր ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, ես քվեարկել եմ հանուն նրա, որ իրենց ակնկալիքներն արդարանան, հասարակությունը չհիասթափվի, և տեսնի իր երազած Հայաստանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը:

Խոսելով քարոզարշավի մասին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ ժամանակը շատ քիչ էր, իսկ ասելիքը շատ էր, սակայն այս անգամ հնարավորինս լայն ճակատով կարողացան տեղ հասցնել իրենց հիմնական անելիքը: Նա ընդգծեց, որ բանավեճերն աննախադեպ էին, սակայն այս ընտրություններով չեն կարող ասել, որ երկիրն իր ժողովրդավարական ավանդույթներով առաջ է գնում:

«Առայժմ ընտրության ընթացքը գնահատում եմ դրական,  աղաղակող խախտումների արձանագրումներ չենք ունեցել: Եղել են հատուկենտ հայտարարություններ տարբեր հարցերի հետ կապված, անգամ ընտրակաշառքի մասին, սակայն հույս ունենք, որ իրավապահ մարմինները կհետևեն պրոցեսին այնպես, որ այս մեծ հույս արթնացնող ընտրություններն իրենց որակով լինեն աննախադեպ»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ բոլոր ժամանակներում իշխանությունները միշտ ընտրությունները կեղծելու կասկածանքի տակ են եղել, սակայն այս անգամ գործող իշխանությունը դրա կարիքը չունի:

Անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ սովորաբար Դաշնակցության վերաբերյալ ոչ ճիշտ թվեր են հրապարակում:

«Միշտ էլ ասվել է, որ Դաշնակցությունը խորհրդարան չի անցնելու, սակայն արդյունքներն այլ բանի մասին էին խոսում: Այնպես որ ծիծաղելի թվեր են ներկայացնում մեր կուսակցության մասին: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեր Դաշնակցության գոյությունը կապված չէ որևէ ընտրության հետ: Դաշնակցությունը որ տեղում էլ լինի, շարունակելու է իրականացնել իր ծրագրերը»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Լրագրողների հարցին, թե կոալիցիա կազմելու հավանականությունն ինչպիսին է, Արմեն Ռուստամյանը նշեց, որ երբեք մաս չեն կազմի կոալիցիայի:

«Եթե մենք չենք ունենա վճռական խոսք, ապա անիմաստ է կոալցիայի մաս կազմելը: Նախկին փորձը ցույց տվեց, որ մեր ծրագրերը որդեգրում էին, սակայն կիսատ թողնում»,-հավելեց նա:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40