Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն

27.02.2024 15:38
759

Banks.am-ի հարցազրույցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ

- ԶՊՄԿ-ն մարտի 6-ին կայանալիք «Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսի գործընկերն է: Որո՞նք ընկերության ակնկալիքները կոնֆերանսից:

- Նախ՝ ողջունելի է, որ ԲՍԿ (ESG) թեման վերջապես Հայաստանում կարեւորություն է ստանում, որ սա դառնում է օրակարգային խնդիր բիզնես եւ ոչ միայն բիզնես շրջանակների համար։ Ակնկալիքը՝ առարկայական քննարկումն է, բիզնեսի, պետության եւ հասարակության՝ այս ուղղությամբ համատեղ օրակարգի ձեւավորման սկիզբը։  

- Որպես Հայաստանի թիվ մեկ հարկատու եւ խոշոր գործատու, արդյո՞ք ԶՊՄԿ-ն հավակնություն ունի առաջամարտիկի դեր ստանձնել կայուն զարգացման եւ «կանաչ օրակարգի» ուղղություններով:


- Իհարկե, թիվ մեկ հարկատու լինելն այդ առումով նույնպես պարտավորեցնող է։

Բայց առաջամարտիկի դերը ստանձնում են գործողություններով եւ մենք հույս ունենք, որ այդ առումով վերջին տարիներին ԶՊՄԿ գործունեությունը տեսանելի է։

Առաջին անգամ հրապարակվեց ԶՊՄԿ կայուն զարգացման հաշվետվությունը՝ 2022-ին եւ արդեն երկրորդը՝ 2023-ին։
 

Առաջին անգամ Հայաստանում հրապարակվեց TCFD ուղեցույցով հետազոտության արդյունքները։

Հաշվետվողականությունը ԲՍԿ չափանիշների համապատասխանելիության ուղղությամբ ամենակարեւոր քայլերից է, եւ մենք ստանձնել ենք այդ, ինչպես նաեւ ոլորտում այլ նշաձողերին հասնելու պարտավորություն։ Ի դեպ, առաջամարտիկ լինելն այս առումով բոլորովին ինքնանպատակ չէ։ Միայն ուրախ կլինենք, որ առաջամարտիկները շատ լինեն։
 
- Կարո՞ղ են հայաստանյան ընկերությունները սեփական չափանիշներ սահմանել եւ ինչ-որ իմաստով «կամավոր պատասխանատվություն» ստանձնել:

- Կամավորական պատասխանատվություն, կարծում եմ, արդեն շատ ընկերություններ են ստանձնում։ Վերը բերված օրինակները հենց կամավոր նախաձեռնություններ են եւ ԶՊՄԿ-ն միակը չէ։ Բիզնեսի համար սա հատկապես տարածաշրջանային եւ միջազգային շուկայում մրցունակության խնդիր է։ Առանց ԲՍԿ չափանիշներին համապատասխանելու մրցունակությունը շատ շուտով, եթե ոչ արդեն, հնարավոր չէ պատկերացնել։ Միջազգային շուկայում գործունեություն ծավալող ընկերությունների դեպքում պահանջները կարող են նաեւ ձեւավորվել ներդրողների, գնորդների, մատակարարների պահանջով։

Բայց այստեղ դեր ունի նաեւ պետությունը։ Պետական կարգավորումներն են, որ կստիպեն նույնիսկ հետնապահներին փոխվել։ Ընդ որում, դարձյալ՝ սա շատ գործնական՝ բիզնեսի մրցունակության բարձրացման խնդիր է լուծում։

- Երբեմն կարծիքներ են հնչում, որ Հայաստանում ESG-ն ավելի շատ ցանկություն է, քան իրականություն:

- Պետք է կրկնեմ, որ ԲՍԿ-ն պարզապես մոդայիկ թրենդ չէ, որպեսզի որոշենք՝ դրա մաս ուզո՞ւմ ենք լինել, թե ոչ։ Արդեն հիմա միջազգային շուկայում ցանկացած գործընկերոջից ակնկալում են կարբոնային հետքի հաշվարկ եւ կրճատման թիրախներ, այլ ստանդարտների ներդրում։ Եթե հայկական բիզնեսը հիմա չսկսի այս ուղղությամբ աշխատել, վաղը դուրս կմնա մրցակցությունից։ Լավ ԲՍԿ կառավարումը իրականում բխում է բիզնեսի շահից։

- Moody's կանխատեսում է, որ 2024 թվականին աշխարհում տնտեսության կայունության հետ կապված $950 միլիարդի պարտատոմսեր կթողարկվեն։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում «կանաչ» պարտատոմսերի հեռանկարները:

- Թեեւ հայկական շուկան փոքր է, հնարավորություններն էլ առայժմ՝ քիչ, բայց հեռանակարները, կարծում եմ, լայն են։ Ընդհանրապես, վստահ եմ, որ աշխարհում շուտով լինելու է միայն «կանաչ» ֆինանսավորում։ Համենայն դեպս, ցանկացած ոլորտում, ցանկացած նախագծի ֆինանսավորման որոշում ընդունելիս զգալի դեր է խաղալու ԲՍԿ չափանիշներին համապատասխանությունը եւ դրան նույնպես պետք է պատրաստ լինել։  

«Կայուն զարգացում եւ ESG. միջազգային օրակարգ, տեղական կարիքներ» կոնֆերանսը կայանալու է 2024թ. մարտի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում: Հավելյալ տեղեկատվության համար զանգահարեք 010 54 45 31 հեռախոսահամարով կամ գրեք [email protected] հասցեին:

Կոնֆերանսի ծրագիրը հասանելի է այստեղ. https://banks.am/am/news/newsfeed/27298

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00