Արմեն Ստեփանյան. «Մարդիկ դեռեւս կողմնորոշման փուլում են»

01.02.2016 17:02
2992

2016թ. փետրվարի 14-ին Տաթեւ նորակազմ համայնքում համայնքի ղեկավարի եւ ավագանու կայանալիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հունվարի 27-ին զրուցեցինք թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի հետ: Նա տեղեկացրեց, որ թեկնածուներն արդեն գրանցվել են, տեղամասային ընտական հանձնաժողովները՝ ձեւավորվել, ընտրողների նախնական ցուցակները՝ փակցվել:

Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավար ընտրվելու համար առաջադրվել եւ գրանցվել է երեք թեկնածու՝ Իգոր Ռաֆիկի Աբրահամյան (անկուսակցական, ինքնաառաջադրում), Վարշամ Վլադիկի Բագրատյանը (անկուսակցական, ինքնաառաջադրում), Մուրադ Նահապետի Սիմոնյանը (ՀՀԿ անդամ, առաջադրել է ՀՀԿ-ն): Ավագանու 11 անդամի համար նախապես առաջադրվել է 14 թեկնածու, որից մեկն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:

Ինչ վերաբերում է ընտրապայքարին, ապա կարելի է ենթադրել, որ թեժ պայքար է սպասվում: «Սա առաջին դեպքն է, երբ մի քանի գյուղեր պիտի մեկ ղեկավար ընտրեն: Բնական է, որ ազգակցական կապերն իրենց որոշիչ ազդեցությունը կունենան, բայց այս պահի դրությամբ թեկնածուների միջեւ լարվածություն չկա: Փետրվարի 2-12-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի թեկնածուների քարոզարշավը», - նշեց Արմեն Ստեփանյանը:

Ավագանու անդամի թեկնածուներ առաջադրվել են ոչ բոլոր գյուղերից, թեկնածուներից երկուսին առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Ըստ ընտրողների նախնական ցուցակի՝ ընտրությանը մասնակցելու իրավունք ունի 4403 ընտրող, հաղթող կճանաչվի առավելագույն ձայն ստացած թեկնածուն: Արմեն Ստեփանյանի հետ զրույցի պահին դեռեւս դիտորդական կազմակերպությունների մասին տեղեկություններ չկային: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ չի եղել դեպք, երբ առաջադրվել ցանկացող թեկնածուին մերժել են: «Եթե թեկնածուի փաստաթղթերն ամբողջական չեն լինում, թերությունները վերացնելու համար 48 ժամ է տրվում», - նշեց Ա.Ստեփանյանը:

Ընտրողների թվով առաջին տեղում է Շինուհայրը՝ 1760 ընտրող, որին հաջորդում է Տաթեւը: Ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն նորակազմ համայնքի 18 տարին լրացած քաղաքացիները, ինչպես նաեւ փախստականի կարգավիճակով տվյալ բնակավայրում բնակվող անձինք:

«Դեռեւս ընտրողների շրջանում հստակ դիրքորոշում չկա թեկնածուների հարցում: Մարդիկ դեռեւս կողմնորոշման փուլում են», - եզրափակեց Ա.Ստեփանյանը:

Սույն թվականի ապրիլի 18-ին թիվ 37 ընտրատարածքում տեղի կունենա Խնձորեսկի գյուղապետի ընտրություն, որի համար թեկնածուներ կառաջադրվեն ընտրությունից 45 օր առաջ: Ի դեպ, սա հավանաբար վերջին ընտրությունը կլինի, որ կանցկացվի ներկայումս գործող ընտրական օրենսգրքով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56