Առողջ ապրելակերպի խթանում, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակում. Փաշինյանը ներկայացրեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարին

17.10.2018 10:59
1083

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք ոչ միայն մարզական նվաճումների մասին, այլև արձանագրենք, որ մարզական նվաճումներն առավել հավանական են դառնում այն ժամանակ, երբ որքան հնարավոր է մեծ թվով մարդիկ են զբաղվում սպորտով: Այնպես որ սա իսկապես ռազմավարական ուղղություն է: Մենք գիտենք, որ հնարավորությունների սահմանափակում ունենք, սակայն ընթացիկ ժամանակաշրջանի առանցքային քաղաքական իմաստն այն է, որ մենք ընդլայնենք մեր երկրի ժողովրդի համար սահմանները: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, այս ծրագրի իրագործման ճանապարհին: Հույս ունեմ, որ մեր կառավարութան գործունեությունը կնպաստի առողջ ապրելակերպի խթանմանը, ֆիզկուլտուրայի և սպորտի հանրահռչակմանը, երիտասարդության ակտիվ մասնակցությանը քաղաքական, հանրային, մշակութային, մարզական կյանքին:  Երիտասարդությունը մեր ազգային պոտենցիալի ամենակարևոր կրողն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պոտենցիալն իրացվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ բազմաթիվ նոր ծրագրեր կան իրականացնելու:

«Իրականում առաջին տարին չենք աշխատում այս կոլեկտիվի հետ: Մենք միասին ունենք նորանոր ծրագրեր: Այն խնդիրերը, որոնք դուք բարձրացրեցիք, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Պարոն վարչապետ,  ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-ասաց Գաբրիել Ղազարյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բնականաբար իր աջակցությունը կլինի: Նա նշեց, որ հասկանում է, հիմնականը ֆինանսական ոլորտի խնդիրներ են, սակայն այդ համատեքստում հետևյալ տրամաբանությունն է կարևոր.

«Այո, մարդիկ ունեն և պետք է ունենան պահանջներ կառավարությունից, սակայն այդ պահանջները հնարավոր չի լինի իրագործել, եթե նույնպիսի պահանջկոտությամբ չեն վերաբերում իրենց պարտավորություններին: Այն քաղաքացին, որ արդարացիորեն պահանջում է լուծումներ, պետք է հասկանա, որ ինքը նաև այդ լուծումների մասնակից է: Երբ պատշաճ ձևով հարկերը վճարում է, ապա իր պահանջատիրությունն ավելի է մեծանում: Մենք այդ բոլոր հարցերը պետք է լուծենք համագործակցությամբ: Արդյո՞ք բոլոր մարդիկ ամեն ինչ անում են իրենք իրենց բարեկեցությունն ապահովելու համար: Այո, կառավարությունն ունի պարտավորություն մարդկանց բարեկեցությունն ապահովելու, սակայն երբ որևէ ընտանիք ոչինչ չի անում իր բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ, ապա շատ դժվար է հավատալ, որ հրեղեն կառավարություն կձևավորի ու ստիպողաբար այդ ընտանիքի բարեկեցությունը կապահովի: Նորից եմ ասում,  նոր ժամանակները աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն, նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են»:

armenpress.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34