Առողջապահության նախարարությունն աշխատում է մեծ խմբաքանակով դիմակներ ներկրելու ուղղությամբ

24.02.2020 20:36
1185

ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են դեղատներում պաշտպանիչ դիմակների օրեցօր նկատվող պակասի հարցը լուծելու հարցով: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դիմել է մի շարք աղբյուրների՝ դիմակների մեծ խմբաքանակ ներկրելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն այս մասին հայտնեց կորոնավիրուսի թեմայով հրավիրված ասուլիսում:  

Վանյանն ընդունեց, որ բժշկական դիմակների բացակայությունն իսկապես խնդիր է, սակայն դա խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մի շարք այլ երկրներում, նա վստահեցրեց՝ զբաղվում են այդ հարցով:

«Այս խնդիրը հիմա համապատասխան ստորաբաժանումների կողմից քննարկվում է: Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դիմել է մի շարք աղբյուրների, որպեսզի մեծ խմբաքանակով փորձենք ներկրել»,-ասաց Վանյանն ու վստահեցրեց՝ հիմա զբաղվում են այդ հարցով:

Նա հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն արդեն հայտարարություն է տարածել՝ հորդորելով զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից: Նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի, մոտ 160 հազար հատ ձեռք է բերվել: Եվ հիմա գործընթացներ են տարվում  լրացուցիչ դիմակների քանակ ձեռք բերելու համար: Նա վստահեցրեց՝ բուժհիմնարկները պատրաստ են, եթե կորոնավիրուսի դեպք լինի, կտրվեն դիմակներ՝ այդ թվում կոնտակտավորներին:

Վանյանը նշեց՝ պետք չէ կրել դիմակներ, պետք է հիգիենան պաշտպանել: Նա հիշեցրեց՝ խորհուրդ են տալիս դիմակ կրել, երբ կա հիվանդ, շեշտեց՝ ներկա պահին հիվանդ չունենք: Վանյանը նշեց՝ կան պաշտպանիչ դիմակներ կրելու հստակ կանոններ , օրինակ հիվանդ մարդու հետ շփվելիս պետք կրել դիմակ, կան կանոններ, թե ինչպես կրել օրինակ երթուղային տաքսիում, համաճարակի դեպքում և այլն: «Բայց մենք այսօր չունենք համաճարակ, և ինձ թվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների նվազում ունենք, այս մասով էլ կարող ենք հանգիստ լինել»,-նշեց Վանյանն ու հիշեցրեց, որ այնուամենայնիվ համապատասխան ստորաբաժանումները զբաղվում են այդ հարցով:

Հայաստանի մի շարք դեղատներում բժշկական դիմակների խիստ պակաս է զգացվում, որոշ դեղատներում դրանք առհասարակ չկան, որոշումներում էլ վաճառում են սահմանափակ քանակով, օրինակ՝ մեկ անձին առավելագույնը 5 հատ: Որոշ դեղատներ սկսել են դիմակները վաճառել սովորականից շատ ավելի բարձր գնով՝ հասցնելով մինչև 210 դրամի:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 24-ին հայտարարություն էր տարածել՝ հորդորելով դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին զերծ մնալ բժշկական դիմակների, հակավիրուսային դեղերի և այլ բժշկական պարագաների գների չհիմնավորված բարձրացումներից, ինչպես նաև  շուկայում   արհեստական պակասուրդի ստեղծումից:

 

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25