Առողջապահության նախարարը Սյունիքում

13.09.2013 16:30
2250

Սեպտեմբերի 6-7-ին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը գտնվում էր Սյունիքի մարզում: Նախարարը եղել է Մեղրիում` ծանոթացել նոր կառուցվող հիվանդանոցին, այնուհետեւ այցելել է Քաջարան` ծանոթացել վերակառուցված պոլիկլինիկայի պայմաններին, ապա հանդիպել Կապանի բժշկական կենտրոնի աշխատողների հետ: Այնուհետեւ Դ.Դումանյանը մեկնել է Գորիս եւ Սիսիան: Նախարարն անդրադարձել է մարզի առողջապահական ոլորտում կատարված ու կատարվելիք աշխատանքներին. «Կապանի հիվանդանոցի մասնաշենքում արդեն սկսվել է հիմնանորոգման շինարարությունը, որը լայն թափով է ընթանում: Կապանի հիվանդանոցի վրա մենք մոտ 2 մլն դոլար գումար ենք ծախսելու, կահավորված է լինելու ժամանակակից սարքավորումներով, եւ, կարծում եմ, Կապանի ազգաբնակչությունն ավելի հարմարավետ եւ ավելի արդիական բուժում կստանա նման հիվանդանոցում: Մեղրիում նոր հիվանդանոց է կառուցվում զրոյից` Ագարակի եւ Մեղրու միջեւ, 45 մահճակալանոց եւ ժամանակակից հիվանդանոց կունենանք, կառավարությունն այդ նպատակներով մոտ 3 մլն դոլար գումար է նախատեսել:

Քաջարանում նախկին պոլիկլինիկան վերակառուցվել է, էնտեղից եմ գալիս, անկեղծ ասեմ` հիացած եմ, փոքրիկ, հարմարավետ, շատ ժամանակակից հիվանդանոց է կառուցվել` հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով: Գորիսում եւս ունենք ժամանակակից հիվանդանոց:

Մարզում միայն Սիսիանն է, որտեղ հիվանդանոցի շենքային պայմանների բարելավման աշխատանքներ չեն տարվել, եւ Սիսիանը դեռ պետք է սպասի մի առ ժամանակ»: Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց նաեւ, որ առողջապահության համակարգում մեկ տարի է` լուրջ ծրագրեր են մշակել, եւ լուրջ բարեփոխումներ են սպասվում առաջիկայում: 2015թ. հունվարի 1-ից ամբողջությամբ անցում է կատարվելու պետական ապահովագրական համակարգի: Իսկ 2014թ. հունվարից 40-60 տոկոսով կբարձրացվեն ընտանեկան բժիշկների աշխատավարձերը, բայց փոխարենը բժիշկներից պահանջելու են բարձրորակ աշխատանք: Բեռնաթափվել են մայրաքաղաքում կենտրոնացված գերակշռող գումարները եւ ուղղվել մարզերի բուժհաստատություններին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40