Արփիկ թաղամասի ճանապարհներն ամբողջությամբ հիմնանորոգվում եւ ասֆալտապատվում են

08.03.2026 10:48
460

Կապանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը շարունակում է մնալ համայնքի ղեկավարի առաջնահերթություններից։ Համայնքում փուլ առ փուլ բարեկարգվում և նոր տեսքի են բերվում այնպիսի ճանապարհներ, փողոցներ ու բակեր, որոնք երբեք կապիտալ նորոգման չեն ենթարկվել։

Համայնքապետարանի կողմից պատվիրված հերթական ծրագրով այս անգամ ամբողջությամբ հիմնանորոգվում և ասֆալտապատվում են Արփիկ թաղամաս տանող, Արփիկ թաղամասի և Լեռնագործների փողոցի 4-րդ նրբանցքի գրունտային ճանապարհները։

Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը լուրջ խոչընդոտ է հանդիսացել տրանսպորտային միջոցների երթևեկության, այդ թվում նաև բնակիչների ազատ և հարմարավետ տեղաշարժման համար։

Ամենշաբաթյա հերթական շրջայցով այսօր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կապալառու կազմակերպության ներկայացուցիչների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ շրջել է թաղամասում և տեղում դիտարկել ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքների ընթացքը։

Արփիկ թաղամասի բարեկարգումն իրականացվում է 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ՝ 373 337 000 ՀՀ դրամ ներդրմամբ, որում համայնքի համաֆինանսավորման չափը կազմել է 168 001 650 ՀՀ դրամ։

Շինարարական կազմակերպությունը՝ «Աժդանակ» ՍՊԸ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40