Արքայանարնջի իրացման հարցի լուծումը եղել եւ մնում է բերքի տիրոջ հույսին

01.12.2015 11:03
3089

Տարվա այս ժամանակաշրջանում յուրաքանչյուր այցելու Մեղրիում ականատես կլինի արքայանարնջի առատ բերքին, որ մի կողմից՝ ուրախալի է, բայց եւ մյուս կողմից՝ «խնդրահարույց»: Բանն այն է, որ ինչպես այս տարի հանրապետությունում մի շարք պտուղ-բանջարեղենի, այնպես էլ արքայանարնջի իրացման հարցում մարդիկ կանգնել են լուրջ  խնդրի առաջ: Երբեմն այն միտքն է ծագում, որ շատ հաճախ ցանկալի է, որ տարին անբարենպաստ լինի, որ առատ բերքը մարդու համար «գլխացավանք» չդառնա:

Մանավանդ այս տարի մենք ականատես եղանք բազում բողոք-ցույցերի, որոնք գրեթե միշտ այդպես էլ ցանկալի արդյունքի չհանգեցրին:

Ճշտելու համար, թե ինչ ճակատագիր կունենա Մեղրու արքայանարնջի առատ բերքը, զրուցեցինք տարբեր բնագավառի մարդկանց հետ:

Մասնավորապես Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը նշեց, որ այս տարի արքայանարնջի բերքը, նախորդ տարիների համեմատ, մոտ 300 տոննայով ավելին էր, եւ մարդիկ դեռեւս չեն հասցրել իրացնել: «Չեմ կարծում, որ բերքը կփչանա, մարդիկ տարբերակ կգտնեն այն իրացնելու համար: Մեղրեցիները չեն դժգոհում եւ ցանկացած դժվարին իրավիճակից դուրս գալու ելք միշտ էլ գտնում են», - նշեց համայնքի ղեկավարը:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը նշեց, որ մարզում ոչ միայն արքայանարնջի, այլեւ նռան իրացման խնդիր կա այս տարի, ինչի մասին կառավարությունը տեղյակ է: «Հիմնականում այդ մթերքը մտնում է շուկա: Որոշակիորեն այդ հարցը լուծում է նաեւ գյուղմթերքների վաճառքի տոնավաճառը», - հավելեց նա:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Մեղրու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Պավել Կարապետյանը, ով նաեւ երկար տարիներ զբաղվում է արքայանարնջի մշակմամբ, նշեց, որ տարին բերքառատ էր: Իրացման հարցում յուրաքանչյուր անհատ ինքը պիտի լուծում գտնի. չէ՞ որ դա իր սեփականությունն է: «Արքայանարինջ Մեղրուց հիմնականում արտաշատցիներն էին տանում, բայց այս տարի, քանի որ խաղողը նույնպես չի իրացվել, սառնարաններում տեղ չկա արքայանարնջի համար: Դրա համար հիմնական մեր գնորդը չի տանում այս տարի բերքը: Բայց եթե ասենք, բերքը կփչանա, այդպես չէ. հաստատ ամեն մեկը մի տարբերակ կգտնի՝ օղի կթորեն, չիր կպատրաստեն, կկատարվի ապրանքափոխանակություն: Քաղաքային իշխանությունը հնարավորության սահմաններում միջնորդում է մթերքի իրացման հարցում, իսկ պետական մակարդակով այդ հարցը հնարավոր կլինի լուծել սառնարանային տնտեսություն հիմնելով, ինչպես եղել է խորհրդային տարիներին», - նշեց Պ.Կարապետյանը եւ հավելեց, որ մթերքի իրացման հարցում մշտապես աջակցում է համաքաղաքացիներին իր խորհուրդներով:

Մեղրու պահածոների գործարանի տնօրեն Գրիշա Գրիգորյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաղորդեց, որ արքայանարինջ չեն ընդունում, քանի որ դրանից պատրաստված մուրաբան դժվար է իրացվում, իսկ չրի շուկա չունեն: «Մեղրու չիրը թե՛ հանրապետության մյուս տարածաշրջաններից, թե՛ դրսից բերվող չրի համեմատ շատ թանկ է, եւ մասսայական արտադրության դեպքում իրացման լուրջ խնդիր կունենանք: Չրի արտադրությունը մեծ ծախսերի հետ է կապված, քանի որ էներգակիրների միջոցով է չորացվում», - նշեց տնօրենը:

Իսկ Շամբի պահածոների գործարանի տնօրեն Վարդան Ստեփանյանը նշեց, որ չեն մթերել արքայանարինջ, բայց այս տարվանից սկսել են չրի արտադրություն. հնարավոր է՝ հետագայում այդ մրգի չիր էլ պատրաստեն:

Մեզ համար ակնհայտ է մի փաստ. պետական իշխանությունն այդ հարցով գրեթե չի զբաղվում, բերքի իրացման հարցի լուծումը մնում է բերքի տիրոջ հույսին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22