Արշալույս տատը տոնում է 100-ամյա հոբելյանը, բայց հասցնում է նաև մինչ այդ հրավիրվածների հետ նարդի խաղալ

06.07.2022 11:21
4385

Հուլիսի 3-ին «Քարավան» ռեստորանային համալիրում հանդիսավոր պայմաններում նշվեց Մեծ հայրենականի իրադարձությունների մեր տարածաշրջանից միակ ականատեսի և վկայի՝ Արշալույս Թադևոսյանի ծննդյան 100-ամյակը: Թեպետ ձեռնափայտով և դժվար քայլելով՝ հոբելյարը հասավ իրեն հատկացված պատվավոր տեղը, որի վերևում 100 թվանշանի հետ մեկտեղ գրություն կար՝ իսկ արշալույսներն արդեն խաղաղ են:

Մեծ հայրենականի օրերին Արշալույս Թադևոսյանն արյունոտ արշալույսներ շատ է տեսել: Ավագ եղբայրը ռազմաճակատից նամակ գրեց, ինքն էլ որոշեց գնալ եղբոր հետքերով՝ նրան հանդիպելու հույսով, բայց այդպես էլ չգտավ եղբորը, բայց հայտնվեց պատերազմի քառուղիներում: Զենիթահրետանային զորամասում ծառայեց. գնդացրորդ էր, զորամասը կռվի թեժ կետերում էր՝ Օրջոնիկիձե, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ, Մախաչկալա…

Հիշում է նաև պատերազմի հաղթական օրը, քեֆ են արել, ուրախացել, շնորհավորել միմյանց, որ վերջապես հայրենի օջախներ պիտի վերադառնան… Հետպատերազմյան տարիներին տարբեր աշխատանքներ է կատարել՝ կոլտնտեսությունում է աշխատել, իսկ երբ կենսաթոշակի է անցել կոմբինատում պահեստապետ էր:

Նաև մոտ ու հարազատ մարդկանց ցավալի կորուստներ է տեսել, բայց չի կորցրել լավատեսությունը:

Առաջացած տարիքի համեմատ սթափ գիտակցություն ունի, դեռ ավելին՝ տոնակատարության օրը հրավիրվածների հետ նարդի է խաղացել, նաև հաղթել:

Եվ հիմա նստած է դահլիճի կենտրոնում, ու կինոյի ժապավենի կադրերի պես անցնում են այն ամենը, ինչ նրա հետ տեղի են ունեցել 100-ամյա կյանքի ճանապարհին:

Նրան շնորհավորելու են եկել մարզի և համայնքային իշխանությունների ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ, Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, մոտ ու հարազատ մարդիկ, դրկիցներ, հյուրեր:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը տանտիրոջ իրավունքով առաջինն է շնորհավորում և նվեր հանձնում հոբելյարին, բարեմաղթանքի խոսքեր հղում. «Դուք ճաշակել եք կյանքի ամենադառը պտուղները, ապրել եք կյանքի ամենադժվար օրերը, պահել և պահպանել եք Ձեր ընտանիքի ավանդույթները ու մեծ սիրով այն փոխանցել Ձեր զավակներին, թոռներին ու ծոռներին»:

Հարյուրամյա Արշալույս տատին մաղթանքներ հղեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տրանսպորտի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Ալավերդյանը, Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատար Ալեքսանդր Բուրշտինը: Վերջին երկուսն Արշալույս Թադևոսյանին հոբելյանական մեդալներ հանձնեցին, Կապանի համայնքապետը՝ «Կապան» հուշամեդալ, իսկ ընդհանրապես երեկոյի ընթացքում ծաղիկների և հուշանվերների պակաս չկար:

Օրվա խորհրդին տոնական երանգներ հաղորդեցին տեղացի և դրսեկ երգիչ-երգչուհիների, Քաջարանի արվեստի մանկական դպրոցի սաների ելույթները:

Հոբելյարի 100-ամյա տարեդարձը տոն դարձավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բարի կամեցողության և նախաձեռնության շնորհիվ: Ի դեպ՝ որոշվել է Արշալույս տատի 101-րդ տարեդարձն ավելի ճոխ ու ներկայացուցչական կազմով նշել:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40