Արտագնա խորհրդակցություն Գորիսում (մարզի վիճակագրությունը)

14.07.2020 21:25
9605

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր Գորիսում անց է կացրել արտագնա խորհրդակցություն, որին մասնակցել են Գորիս, Տեղ ու Տաթեւ համայնքների ղեկավարները, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԱԱԾ, Ոստիկանության, ԱԻՆ, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Գորիսի պատասխանատուները, Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալները։
Հանդիպման առիթը տարածաշրջանում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման մտահոգիչ թվերն են, ու խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համավարակի ներկա վիճակը, դրա դեմ տարվող պայքարի ու կանխարգելման միջոցառումները։
Հունան Պողոսյանը հանձնարարեց շարունակել բնակչության շրջանում իրազեկման եւ կանխարգելիչ աշխատանքները։

‼️Տեղեկացնում ենք նաեւ, որ այս պահին Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

❗️Ընդհանուր՝ 405 հաստատված դեպք․
❗️գրանցվել է 4 մահ,
❗️255 հոգի բուժվել է,
❗️146 հոգի հիվանդ է, որից՝
➡️19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
➡️4 հոգի հոսպիտալացված է Երեւանում,
➡️123 հոգի բուժվում է առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկողությամբ։

❗️Հիվանդներն ըստ համայնքների․
➖19 հոգի՝ Կապանից,
➖51 հոգի՝ Գորիսից,
➖72 հոգի՝ Սիսիանից,
➖4 հոգի՝ Մեղրիից։
‼️Հարգելի՛ սյունեցիներ, կրկին կոչ ենք անում շարունակել հետեւել պարետատան պահանջներին ու սահմանած կանոններին, ❗️իսկ առաջիկա Վարդավառի տոնին՝ հուլիսի 19-ին, ըմբռնումով մոտենալով համաճարակային վիճակին, զերծ մնալ այն տոնելուց ու զանգվածային միջոցառումներից։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40