Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ համաներման մասին նախագիծը չունի քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ

31.10.2018 14:29
1090

Քրեական համաներում հայտարարելու մասին նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն զուտ մարդասիրական ակտ է:

ԱԺ նիստում, որի օրակարգում նախագծի առաջին ընթերցումն է, այդ մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Համաներում հայտարարելու նախագիծը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում: Այն բացառապես մարդասիրական ակտ է: Դա իրականացվում է ի նշանավորումն Էրեբունի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին  Հանրապետության 100-ամյակի»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նա ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում առկա է կալանավորված 2888 անձ, այնինչ ամբողջ տեղերի թիվը 5346 է: Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ 780  տեղ կա: Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում տեղերի քանակն է 339, իսկ դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155:  Զեյնալյանը շեշտեց, թե ինքը թվերը ներկայացրեց այն նպատակով, որ պարզ լինի՝ բեռնաթափման նպատակ չունեն:

«Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետությանանկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներումհայտարարելու մասին» ՀՀ օրեքի նախագծով նախատեսված է համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելուհետ կապված պատժի դատապարտված   այն անձանց, որոնց նկատմամբ պատիժըպայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,  ազատությունից զրկելուհետ չկապված պատիժների դատապարտված անձանց, համաներում հայտարարելուարդյունքում պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկմանդատապարտված՝ 1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին, 2) սույն օրենքն ուժի մեջմտնելու օրվա դրությամբ հղի կանանց, 3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեքկամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց, 4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվադրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց, 5) 60 տարին լրացած անձանց:

Օրենքը կտարածվի հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանցվրա, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունիցզրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Համաներում կլինի նաև այն անձանց նկատմամբ, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետությանպաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամՀայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված եննրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալհանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրելկամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Նախագծով համաներում է նախատեսված նաև մի շարք այլ դեպքերի համար:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40