Արմեն Մովսիսյանի խոստովանությունը

27.06.2014 16:46
2417

ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Որոտանի հէկերի վաճառքի վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը:


 

– Պարո՛ն Մովսիսյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել է Որոտանի հէկերի մասնավորեցման գործընթացին` այն որակելով որպես «վաճառք ծայրահեղ կասկածելի ձեւով (շրջանցելով խորհրդարանը)»: Դուք, որպես էներգետիկայի նախկին նախարար, ով իր պաշտոնավարման ժամանակ անմիջական մասնակցություն է ունեցել գործընթացին, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ անդրադարձը:

– Ես բազմիցս առիթներ եմ ունեցել հրապարակավ խոսելու Որոտանի հէկերի մասնավորեցման գործընթացի մանրամասների մասին թե՛ խորհրդարանի ամբիոնից, թե՛ բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Իրոք, «Որոտանի» գործարքում մասնավորեցվում է գույքային համալիրը, եւ սա ամենեւին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը եւ որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումներով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնավորեցրել են «Սեւան-Հրազդան կասկադ» ՓԲԸ եւ «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գույքային համալիրները: Նշված դեպքերում գործընթացներն իրականացվել են առանց խորհրդարանի, որոշումներն ընդունվել են կառավարության կողմից եւ, համաձայն այդ ժամանակ գործող Սահմանադրության պահանջի, վավերացվել են գործող նախագահի կողմից: Այդ գործարքների նկատմամբ քննադատություն, մեր օրերում, կարծես թե չի հնչում: Կարծում եմ` զուտ մտահոգ տրամաբանության հարթությունում այս փաստը մի փոքր դժվար է բացատրել, քանի որ իդենտիկ նույն սկզբունքով կատարված գործարքներից երրորդը չի կարող զարմանալի լինել, իսկ առաջին երկուսը` ոչ, հետեւաբար բացատրությունը պետք է փնտրել բոլորովին այլ դաշտում:

– Պարո՛ն Մովսիսյան, Ռոբերտ Քոչարյանը նշում է նաեւ, որ առք ու վաճառքի համաձայնագիրն անթույլատրելիորեն ասիմետրիկ է, այսինքն` անտեսում է ՀՀ շահերը եւ չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետությունը բոլոր հնարավոր դատական վեճերում, իսկ վաճառքն այս պայմաններով կհանգեցնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Ի՞նչ կասեք այս մասին:

– Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե համաձայնագիրն ասիմետրիկ է: Իմ կարծիքով Հայաստանի շահերը բավականին ամուր են ներկայացված, իսկ եթե նույնիսկ կան 1-2 թույլ կետեր, որոնք միգուցե մենք չենք նկատել բանակցելիս, ապա գործարքը դեռեւս փակված չէ, եւ դրանք հանգիստ կարելի է շտկել: Չթվարկեմ, բայց Հայաստանի կողմից տարիներ ի վեր կնքված ցանկացած պայմանագրում կարելի է գտնել թույլ կողմեր: Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը, բնականաբար, 180 մլն դոլարով վաճառքի դեպքում այն կազդի սակագնի վրա: Բայց չէ՞ որ մասնավորեցման ցանկացած գործարք տասնամյակներ շարունակ ազդել ու բոլոր նորերը դեռ ազդելու են սակագնի վրա` անմիջականորեն կամ շղթայավորված, մեկն` անմիջապես, մյուսը` ժամանակի ընթացքում: Եվ սա հանրահայտ ճշմարտություն է:

yerkir.am, 24.06.2014թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40