Կայացավ ավագանու տարեվերջյան նիստը

27.12.2022 19:29
2130

Այսօր Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 22 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

22 կողմ ձայնով ավագանին հաստատել է Կապան համայնքի 2023 թվականի բյուջեն։Բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 3,195,465․5 հազ․դրամ, համայնքի 2022թ․ բյուջեով հաստատված 3,103,724․6 հազ․դրամի դիմաց: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1,214,637․1 հազ․դրամ, 2022թ․ հաստատված 989,043․1 հազ․դրամի դիմաց կամ 225,594․0 հազ.դրամով ավել, իսկ 2021թ. փաստացի հավաքագրված եկամուտներից 499,667.1 հազ․դրամով կամ 69.9 տոկոսով ավել։ Նշենք, որ մինչ ավագանու հաստատումը բյուջեն ներկայացվել էր հանրային քննարկման:

Նիստի ընթացքում ավագանին հաստատել է նաև Կապան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը, տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ–ների աշխատակիցների հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

Օրակարգում տեղ էին գտել նաև քաղաքաշինական և սոցիալական բնույթի մի շարք հարցեր, որոնք ավագանու կողմից հաստատվել են միաձայն։

Նիստի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ 2023–ը՝ ի տարբերություն 2022 թվականի, կլինի միմիայն ձեռքբերումների և նվաճումների տարի։ Համայնքի ղեկավարը ավագանու անդամներին մաղթել է երջանկություն, ներդաշնակություն և արևշատ օրեր։

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2023 թվականի փետրվարի 14-ին։

Նիստի առցանց հեռարձակումը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=47bDET0PiIk

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40