Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում

09.11.2015 17:48
2291

Նոյեմբերի 7-ին Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ճանապարհի 41-րդ կմ-ում տեղի ունեցավ քարաթափում, որի հետեւանքները հնարավոր եղավ վերացնել 14 ժամ հետո: Ինչպես տեղեկացրեց «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն Ազատ Գասպարյանը, ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է ուղարկվել երկու միավոր տեխնիկա՝ մեկ ավտոբարձիչ եւ մեկ գրեյդեր: «Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ այնուամենայնիվ հաջողվեց առանց ճանապարհային հատվածի վնասման բացել այն՝ հեռացնելով մոտ 2000 տոննա ժայռաբեկոր եւ քար», - նշեց տնօրենը:

Իրավիճակի մասին անընդհատ զեկուցվում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ  ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին:

Նշենք, որ մաքրման աշխատանքներին մասնակցում էին նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները: Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի, ինչպես նաեւ մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները:

Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հանձնարարությունով մարզպետարանի եւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության համապատասխան բաժինների աշխատակիցները փլուզման վայրում չափագրման աշխատանքներ կատարեցին Մեղրու ճանապարհաշինարարների հետ՝ հետագայում փլուզման եւ քարաթափման դեպքերը կանխելու նպատակով:

Բարեբախտաբար, փլուզման եւ քարաթափման հետեւանքով զոհեր, վիրավորներ չկան:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34