Արտակարգ պատահար Ղրիմի կամրջի վրա․ կան զոհեր և վիրավոր

17.07.2023 10:37
1294

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է զոհվել։ Նրանց դուստրը տեղափոխվել է հիվանդանոց։ Ղրիմի կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում վաղ առավոտյան հաղորդել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ վնասվել է ճանապարհային ծածկույթը։

Միջադեպի երկու զոհերը ՌԴ Բելգորոդի մարզից էին։ Նրանց 14-ամյա դստեր վիճակը գնահատվում է միջին ծանրության․ նա ստացել է գանգուղեղային փակ վնասվածք և օդանավով տեղափոխվում է Կրասնոդարի երկրամաս։

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, վարորդներին կոչ է արվել զերծ մնալ Ղրիմի կամրջով երթևեկելուց։ Կամրջով երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը նույնպես ժամանակավորապես դադարեցվել էր և պետք է վերականգնվեր Մոսկվայի ժամանակով ժամը 09։00-ին։

Ղրիմի ղեկավարը բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել և վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Իշխանությունները զբոսաշրջիկներին ևս կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում։

Արտակարգ պատահարի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա, սակայն ռուսաստանցի բլոգերները, ինչպես նաև մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ հաղորդում են, որ կամրջի վրա երկու պայթյուն է տեղի ունեցել՝ տեղի ժամանակով ժամը 3։04-ին և 3։20-ին։

Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր վարչությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40