Արցախ. Սոչիի բանակցությունները եւ հայտարարությունը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ

01.11.2022 11:43
1012

Սոչիում ընդունված հայտարարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Այս մասին ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում նախօրեին Սոչիում ընդունված հայտարարությունը։

Հարցին, թե արդյոք փաստաթուղթը չի պարունակում ընդհանուր ձեւակերպումներ, եւ արդյոք արտացոլում է սպասումները, նախարարը պատասխանել է. «Նման տպավորություն կարող է ստեղծվել միայն առաջին հայացքից։ Որովհետեւ լրիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է դիտարկել փաստաթուղթը զուտ պրոֆեսիոնալ տեսակետից, ոչ միայն փաստաթուղթն ինքը, այլեւ նախորդող իրադարձությունները, հանդիպումից հետո ասվածը, այդ շատ կարեւոր միջոցառման բոլոր մանրամասները։

Նախ՝ մենք շատ դրական ենք գնահատում հանդիպումը, այն շատ կարեւոր է։ Բանակցությունները եւ հայտարարությունն ինքը ցույց են տալիս, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ։ Այո, ոչ մի տեղ Ղարաբաղը նշված չէ, բայց նշված չէ նաեւ այն, որ հակամարտությունը լուծված է։ Ռուսաստանի նախագահը նաեւ նշում է, որ մի ամբողջ շարք հարցերի վերաբերյալ չի հաջողվել, ասենք, ընդհանուր հայտարար գտնել։ Բայց գործընթացը պետք է շարունակվի։ Փաստորեն, գլխավոր շեշտը դրվում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ ժամանակի գործոնը նույնպես ընդգծվում է, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ։

Այո, շատերն էին կարծում, թե հանդիպման ժամանակ հակամարտության վերջնական լուծում է լինելու։ Բայց դա, իհարկե, միամիտ մոտեցում է, քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ամենաբարդերից է, եթե ամենաբարդը չէ մեր մոլորակի վրա։ Մանավանդ, եթե համեմատենք հայտարարությունը եւ մինչեւ դրա ընդունումը շրջանառվող կարծիքները, երեւում է ակնհայտ առաջընթաց այն ուղղությամբ, որ թույլ չտրվի Ղարաբաղի անեքսիան Ադրբեջանի կողմից եւ ավելի երկար կարգավորման պատրաստություն լինի, ինչը շատ կարեւոր է։ Ուստի, մենք կարծում ենք, որ հանդիպումը դրական եւ օգտակար էր, եւ այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման «նոր շունչ» է բացում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության միջնորդական առաքելությունը։ Մեզ համար Ռուսաստանը եղբայրական երկիր է, եւ ռուս ժողովուրդը եղբայր ժողովուրդ է։ Բայց սա չի նշանակում, թե մենք դեմ ենք որեւէ մեկին, այդ մասին ասվել է նաեւ Ստեփանակարետի հանրահավաքում։ Ոչ ոք իրավունք չունի նախատել մեզ սրանում»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40