Արցախի ԱԳՆ–ն արձագանքել է Ալիևի հադրության այցին

19.03.2021 10:45
1258

Արցախի Հանրապետությունը միջազգային հանրությանը բազմիցս տեղեկացրել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, նրա տիկնոջ` Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց` Արցախի օկուպացված տարածքներ այցելելու կապակցությամբ։

Նշենք, որ օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող եկեղեցիների և հուշարձանների պատերից։

«Բացարձակ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: Նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են։ Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,–նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

Արցախի ԱԳՆ–ն կոչ է անում համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը: Նշվում է, որ անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:

Հիշեցնենք` Լյուքսեմբուրգում և Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն ահազանգել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի գրավյալ տարածքներից ջնջում է հայկականության հետքերը։ Բալայանը նման գրառում էր արել Twitter–ի իր էջում` հրապարակելով ամերիկաբնակ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանի գրառումը։

Նշենք, որ քաղաքագետ Սիմոն Մաղաքյանն էլ հրապարակել էր Ալիևի և նրա կնոջ` Մեհրիբան Ալիևայի լուսանկարները, որոնցում նրանք զննում են վանքերի պատերին արված հայկական զարդանախշերը։ Մաղաքյանն իր հերթին ահազանգել էր, որ ինչպես կանխատեսում էր դեռ նախորդ տարվա նոյեմբերին, Ադրբեջանը ջնջում է միջնադարյան հայկական գրությունները։

Նշենք, որ առնվազն 1 456 հայկական հուշարձան է մնացել Արցախի` ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքում։



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40