Ծաղկաձորում մեկնարկում է «Հանքաբերդյունաբերական ֆորում 2025»-ը. ուղիղ

03.10.2025 11:32
538

Ծաղկաձորում ընթանում է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված միջազգային Mining Armenia Forum 2025-ը (MAF25)։

Այս տարվա համաժողովը կրում է «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագիրը։ Տարածաշրջանի ամենամեծ և ազդեցիկ մասնագիտական հարթակը երկրորդ տարին անընդմեջ համախմբում է հանքարդյունաբերության ոլորտի առանցքային դերակատարներին՝ ռազմավարական առաջնահերթությունների քննարկման, կայուն զարգացման հեռանկարների ձևավորման և համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման նպատակով։

Երկօրյա համաժողովը մեկ հարթակում միավորել է պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր հատվածի և ներդրումային ընկերությունների ավելի քան 250 ներկայացուցիչների։ Պանելային քննարկումների, առաջատար ելույթների, հարցազրույցների ձևաչափով անցկացվող համաժողովին մասնակցում են առաջատար խոսնակներ Հայաստանից, Կանադայից, Նիդերլանդներից, Ղազախստանից, Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

Քննարկման հիմնական թեմաներն են` հանքարդյունաբերությունը՝ որպես նոր էներգիա․ ներդրումային հնարավորությունները և գլոբալ տնտեսական միտումները, Հայաստանի հանքարդյունաբերությունն այսօր և ապագայի հեռանկարները, հանքարդյունաբերության ոլորտում կայուն զարգացումն ու հասարակական միտումները, ինչպես նաև կայուն զարգացումը՝ որպես տեխնոլոգիական զարգացման արդյունք. տեխնոլոգիաների դերը հանքարդյունաբերությունում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ թեմաներ։

Ֆորումի հիմնական խոսնակների թվում են՝ Լորա Բեյլի (Տնտեսական զարգացման ավագ փորձագետ, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի նախկին ղեկավար), Կիրստեն Հանդ (Հանքարդյունաբերության և կայուն զարգացման ավագ փորձագետ), Ֆրիկ Էլս (MINING.COM-ի ավագ խմբագիր), Հակոբ Ղահրամանյան (ՎԶԵԲ-ի բնական ռեսուրսների բաժնի ավագ բանկիր, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար), Ջոել Սադերլենդ (Hayasa Metals Inc. գլխավոր գործադիր տնօրեն), Վյաչեսլավ Տոսակով (KPMG Caspian-ի «Ռազմավարություն և գործառնություններ» վարչության փոխտնօրեն), Վաել Ջաբեր (Wood Mackenzie-ի հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ)։

Mining Armenia Forum 2025-ի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի Հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջև հուշագրի ստորագրում, որը կնպաստի ոլորտի կայուն և արդյունավետ զարգացմանը։

Համաժողովի կազմակերպիչը Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան է, գլխավոր հովանավորները՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն։

Միջոցառման հովանավոր է Ամերիաբանկը, միջոցառման գործընկերները՝ «Բի-Դի-Օ Արմենիա», «Գրանթ Թորնթոն», «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա», «ՆՈՐԳԵՈ», «ԿՈՄԱՑՈՒ», «Մենդիա ռեսուրսիս» ընկերությունները։

https://infoport.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40