Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանին

06.06.2020 13:06
1334

Մեծարգո պարոն Բաբայան

Առողջական խնդիրների պատճառով չեմ կարողանում Մեղրիից հասնել Ստեփանակերտ ու անմիջականորեն արտահայտել ուրախությունս Ձեր եւ Ձեր գլխավորած քաղաքական ուժի վաստակած ու սպասված հաջողության համար, որին ականատես եղանք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թ. մարտի 31-ին կայացած ընտրության արդյունքում:

Ուստի եւ այսկերպ եմ փոխանցում ասելիքս:

Ընդունեք սրտաբուխ շնորհավորանքս Արցախի հերոսական ժողովրդի վստահությանը վերստին արժանանալու, ինչպես եւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դուք, հիրավի, Արցախյան գոյակռվի լեգենդար հրամանատարներից եք: Եվ պատահական չէ, որ բազում փորձությունների միջով անցնելուց ու հանիրավի հետապնդումներից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չկորցրեց իր հավատն ու վստահությունը Ձեր հանդեպ:

Քաջատեղյակ լինելով Ձեր կյանքի ուղուն, Ձեր գաղափարական հավատամքին ու մարդկային հատկանիշներին, վստահ եմ, որ պետական-քաղաքական նոր դերակատարությամբ հերթական անգամ ծանրակշիռ ներդրում կունենանք Արցախի Հանրապետության հզորացման, հաղթանակած մեր ժողովրդին վայել  վարկանիշի ու դիրքերի, նաեւ մեր միասնության վերականգնման, հայ ժողովրդի պատկերացումներին համահունչ Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորման գործում:

Այդ ճանապարհին, անտարակույս, բազում սյունեցիներ ձեռք ձեռքի կտան Ձեզ հետ, քանզի Սյունիքն ու Արցախը եղել եւ մնում են մեկ մարմին, քանզի Սյունիքի եւ Արցախի երթը՝ հավերժին միտված, անկասելի է:

Ձեզ՝ հաջողություններ:

Աստված Ձեզ պահապան:

Հարգանքով՝

Մարատ Օհանյան

Ք. Մեղրի

6 հունիսի 2020 թ.

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40