Հինգ լաբորատորիա՝ Սյունիքի մարզում

24.02.2016 16:58
2329

Փետրվարի 23-ին Կապանի N2 ավագ դպրոցում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում եւ Կապանի համայնքային կենտրոնում բացվեցին ինժեներական լաբորատորիաներ՝ «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: Երեք հաստատությունում բացումը հանդիսավոր բնույթ էր կրում, օրվա խորհրդի առթիվ օրհնանքի խոսք ասաց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը:

«Ինժեներական լաբորատորիաները, որ ներդրվում են Սյունիքի համայնքներում եւ հատկապես դպրոցներում, նպատակ ունեն ստեղծել միջավայր, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կհաղորդակցվեն նոր տեխնոլոգիաներին, ծրագրավորման, մեխանիկայի եւ էլեկտրոնիկայի ոլորտներում ձեռք կբերեն հմտություններ եւ ի վերջո ամենաժամանակակից կրթություն: Համոզված եմ, որ աշակերտների շարքերից կաճեն մասնագետներ, ովքեր մեծ պահանջարկ կունենան տեխնոլոգիական շուկայում, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Կարծում եմ, որ Կապանում, հանքարդյունաբերությունից զատ, կստեղծվի նոր ուղղություն, որ ավելի հեռանկարային կլինի ե՛ւ համայնքի, ե՛ւ տարածաշրջանի, ե՛ւ մեր երկրի համար», - Կապանի N2 ավագ դպրոցում լաբորատորիայի բացումից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

- Կարծում եմ սա մեծ իրադարձություն է՝ մանավանդ ինժեներական կադրեր պատրաստող հաստատությունում: Ինժեներական կրթությունը եւ նրա կիրառումը տնտեսության մեջ եւ բիզնեսում այն ճանապարհն է, որով պիտի անցնի մեր երկիրը, քանզի դրա ապագան ավելի քան խոստումնալից է: Իսկ այդ ամենի հիմքերը պիտի ստեղծել ցածրից՝ դպրոցից, այնուհետեւ շարունակել բուհական համակարգում, որպեսզի հետագայում մենք ունենանք բարձրակարգ մասնագետներ՝ ստեղծագործող, նախաձեռնող, ովքեր կարողանան իրենց բիզնեսը կազմակերպել հայրենի աշխարհում, որ տարագիր չդառնան, իրենց հացը վաստակեն հարազատ քաղաքում», - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղում լաբորատորիայի պաշտոնական բացման ժամանակ ասաց կրթօջախի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը:

Յուրաքանչյուր լաբորատորիայի հատկացված է ռոբոտային ուսումնական հավաքածու, շաղափային հաստոց եւ եռաչափ տպիչ: Այս վերջին երկուսը կառավարվում են համակարգչի միջոցով:

Փետրվարի 24-ին ինժեներական լաբորատորիաներ բացվեցին նաեւ Սիսիանի N2 հիմնական եւ N3 ավագ դպրոցներում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40