Արցախի՝ առեւանգված պետական գործիչներին տեղափոխել են բժշկական շենք՝ լուսանկարվելու, Բաքվի բանտում լրջորեն սպառնում են խոշտանգումներով և մահով. Ալեքսանդր Լապշին

22.01.2024 19:40
873

Ադրբեջանական լրատվամիջոցները և թելեգրամ ալիքները նախորդ շաբաթ լայնորեն տարածեցին Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի լուսանկարները։ Դրանցով Բաքուն փորձ արեց ներկայացնել, թե ինչ լավ պայմաններում են պահվում առեւանգված արցախցի գործիչները, ինչը, ցավոք, լայն տարածում ստացավ նաեւ հայկական տիրույթում։

Ադրբեջանական քարոզչամեքենային ընդառաջ գնալով՝ սոցցանցերի հայկական տիրույթում անգամ որոշ հայեր սկսել են պախարակել ու անվանարկել գերության մեջ գտնվող գործիչներին։ Դրանց արձագանքել է Բաքվի բանտի «շքեղությունն» իր մաշկի վրա զգացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Նկարների տակ նա հանդես է եկել մեկնաբանությամբ՝ նշելով, որ չի դադարում զարմանալ բազմաթիվ հայերի ֆանտաստիկ ինֆանտիլիզմի և միամտության վրա:

«Հայաստանի բնակիչները բացարձակապես չեն հասկանում, թե ինչ է Ադրբեջանը, ովքեր են ադրբեջանցիները և ինչ է Ալիևի ռեժիմը։ Վերջին օրերին ադրբեջանցիները տարածել են «ուրախ» հայ բանտարկյալների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և այլոց լուսանկարները, ովքեր իբր գրադարանում գրքեր են կարդում, հեռուստացույց են դիտում և նույնիսկ ջեռուցման համակարգեր կան խցում (Արայիկ Հարությունյանի): Դրանից հետո շատ հայեր գրում են «Նրանց մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչից գոհ են, հանգստանում են», և այս հիմար մեկնաբանությունները տասնյակ լայքեր են հավաքում այլ միամիտ հիմարներից։

Ժողովո՛ւրդ, դուք չեք հասկանում, որ դրանք բեմադրված լուսանկարներ են։ Ինձ պահեցին Բաքվի Քուրդախանի բանտում և տարան գրադարան՝ ալիևյան լրատվամիջոցների համար լուսանկարվելու համար։ Ադրբեջանցիներն ինձ գիրք նվիրեցին, ասացին՝ ժպտա, այլապես կզրկվեմ բանտի բակում զբոսանքներից։ Հետո ինձանից վերցրեցին գիրքը և վերադարձրին կեղտոտ ու գարշահոտ խուց, որտեղ ինձ պահեցին ամբողջ յոթ ամիս։

Բանտի խցերն իրականում շատ ավելի վատն են՝ նրանց տեղափոխել են բժշկական շենք՝ լուսանկարվելու։ Բժշկական շենքում կան մի քանի էլիտար խցեր, որոնք նման են լուսանկարում երևացողներին։ Սովորական խցերում ջեռուցում չկա, բանտարկյալները ձմռանը սառչում են, քնում են պատառոտված սովետական վերմակների տակ՝ ամբողջ հագուստը հագած։ Այնտեղ էլ հեռուստացույց չկա, բայց ինձ տարան բժշկական շենքի մի խուց, որտեղ հեռուստացույցներ կային լուսանկարելու համար։

Երբ կարդում եմ այն անհեթեթությունը, որ հայերը գրում են հայ բանտարկյալների «ուրախ» դեմքերի մասին, ուղղակի զզվում եմ նման հայերից։ Անկախ լուսանկարում պատկերված այս մարդկանց ինքնությունից (շատերին պետք է դատել դավաճանության և կաշառակերության համար), նրանք իսկապես վատ վիճակի մեջ են և օգտագործվում են որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք։ Դուք պետք է հասկանաք, որ Ադրբեջանն այսօր ոչնչով չի տարբերվում թալիբներից կամ ԻՊ-ից։ Այս բանտարկյալներին Բաքվի բանտում լրջորեն սպառնում են խոշտանգումներով և մահով:

Հիշեցնեմ, որ այս նույն բանտում ադրբեջանցիները, «Ալլահ աքբար» գոռալով, ինձ կիսամահու ծեծեցին, կոտրեցին ձեռքս, մատներս, երեք կողերս, ծնոտս ու առջևի ատամներս։ Դա տեղի ունեցավ մոտ երեք ամիս այն բանից հետո, երբ նրանք ինձ լուսանկարեցին «երջանիկ»՝ ձեռքիս գիրքը: Եվրոպական դատարանը 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ադրբեջանին մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալության, դաժան խոշտանգումների և սպանության փորձի համար»,-գրել է Լապշինը։

Աղբյուր` Փաստինֆո

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25