Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները բնակարանն ազատելու ծանուցում են ստացել․ Երիցյան

28.05.2026 16:56
415

Այսօր Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, թե Ղարաբաղի պսևդոէլիտայի տները վերցնելու են։

Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ ծանուցում ստացածներից 4-ն են իր վստահորդները, բայց խոսքը մի քանի տասնյակ զինվորականների մասին է։

«Գարիկ Սաֆարյան, Արմեն Ղահրամանյան, Ֆելիքս Գաբրիելյան, Վլադիկ Խաչատրյան․․․ Բոլորն անխտիր ստացել են ծանուցումներ»,- նշեց Երիցյանը։

 

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։

Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։

Առգրավել են Արցախի նախկին նախագահի հեռախոսը. փաստաբան

Ավելի վաղ Երիցյանը հայտնել էր, որ բնակարանն ազատելու գործընթաց էր նախաձեռնվել նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցը` բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։

«Սրանից վա՞ռ ատելության դրսևորում․ ատելություն են քարոզում, չեն ուզում, որ արցախցիները Հայաստանում որևէ բանով ապահովված լինեն։ Ոնց որ Ղարաբաղից դուրս բերել, հասցրել են այստեղ, անտուն թողել, հիմա էլ ով տնավորված է եղել, ուզում են անտուն թողնել»,- ասաց Երիցյանը՝ անդրադառնալով սկսված գործընթացին։

Հիշեցնենք` այսօր ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ղարաբաղի պսևդոէլիտայի տասնյակ և հարյուրավոր տներ հատ-հատ ձեռքներից առնելու ենք»։ Նա հավելեց, որ առաջիկայում նաև Ղարաբաղի «պսևդոէլիտայի» հայաստանյան ունեցվածքի ցանկերը հրապարակվելու են, որ պատկերը պարզ լինի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40