Սա «օդում» հայտարարություն չէ. Արման Թաթոյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին

13.01.2022 12:43
10394

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին.

«Սիրելի´ հայրենակիցներ,

դիմում եմ ձեզ բոլորիդ` որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, ով սահմանադրական պարտավորություն ունի պաշտպանելու ձեր իրավունքներն ու ազատությունները.

Այո´, այսօր գլխավոր հարցը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է Գեղարքունիքում, Սյունիքում (ոչ միայն 2021թ. մայիսյան ներխուժումները) մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` շփման ողջ երկայնքով` որպես մեր բնակչության իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք: Սա «օդում» հայտարարություն չէ:

Իրատեսակա՞ն է այս մոտեցումը: Այո´, բայց պետք է արագ գործել ու թիրախային, այլ ոչ թե բաց թողել կամ զրոյացնել հնարավորությունը և հետո ասել, թե իրատեսական չէ:

Օրինակ` երբ ադրբեջանական զինված ծառայողները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը, ինչու՞ անհապաղ չդիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու այդ ժամանակ կարող էինք «քնած» բարձրացնել միջանկյալ միջոցի հարց` հեռացնելու ադրբեջանական զինված ծառայողներին այդտեղից և բացելու ճանապարհը:

Բայց մենք ի՞նչ արեցինք. այլընտրանքային ճանապարհների հիասքանչ լինելու, իրավունքների խախտումներն անտեսելու ու «կյանքը որքան անվտանգ ու լավ է Սյունիքում», «իրենց տարածքն է` ոչինչ չենք կարող անել» քաղաքական հայտարարություններով զրոյացրեցինք այդ հնարավորությունը: Ընդ որում, ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու, մեր սահմանային բնակիչների իրավունքները պաշտպանելու հատուկ նպատակով ՄԻԵԴ կարող ենք դիմել նաև հիմա:

Կամ ինչու՞ մինչև հիմա չենք նախաձեռնել, օրինակ, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի առաքելություն, որ գա և արձանագրի խախտումները ու մենք դա օգտագործենք ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելու նպատակի համար: Բա այդ ինչպե՞ս եղավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիմքով ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի բանաձևում ամրագրվեց ապառազմականացված գոտու գաղափարը:

Ինչու՞ են մեր որոշ պաշտոնյաներ անվտանգությունը կտրում մարդուց, նրա իրավունքներից ու ամեն ինչ քննարկում ռազմաքաղաքական տեսանկյունից:

Չպետք է թույլ տալ, որ այս հարցերը միայն քաղաքական ընդհանրական հայտարարությունների ու ռազմական դաշտ տեղափոխվեն, որով ստվերվում են մարդու իրավունքները:

Այնպես որ` անվտանգության ու մարդու իրավունքների հարցն այն աստիճան կարևորության է, որ պետք է ամեն հնարավորություն` մեծ, թե փոքր, օգտագործել անհրաժեշտ նպատակի համար և ոչ թե ընդհանրական կասկածներով անիրատեսական դարձնել իրատեսական լուծումը. փաստերը բավարար են ճշգրիտ քայլերի համար:

Հեշտ է ոչինչ չանել, խախտումների փաստերն անտեսել կամ հերքել ու հետո ասել, թե անիրատեսական է:

Անվտանգության գոտու մասին մանրամասն գրված է իմ այս զեկույցում:

Մնացածն այս ելույթում է, իմ մյուս զեկույցներում ու հաղորդումներում»,- գրել է նա:

Պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սյունիքում տեղի ունեցածի մասին

01.10.2026 20:08

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47