Արցախի բնապահպանության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան գրառման պատճառով որոշել է ազատվել աշխատանքից

18.05.2019 13:42
1242

Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաև նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի և 
որոշել եմ թողնել Բնապահպանության և բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Բնապահպանության և բնական ռեսուրների նախարարության մամուլի խոսնակ Բելլա Լալայանը:

«Եվ այսպես: ՖԲ իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահայտելու համար  
քանի օր է՝ երկու պետությունների իշխանությունների կողմից ենթարկվում եմ, բառիս բուն իմաստով, տեռորի, սպառնալիքներ՝ ընդհուպ մինչև ֆիզիկապես ոչնչացման, ահաբեկելու ու ճնշելու փորձեր: Եվ դա խոսքի ազատության, ժողովրդավարություն հռչակած երկրում...
այս հանգամանքին դեռ անդրադառնալու եմ ...

Իմ մեղքով վատ վիճակում է հայտնվել նաև նախարարությունը, որը ներկայացնում եմ, ուստի և 
որոշել եմ թողնել բնապահպանության և բնական ռեսուրների մամուլի խոսնակի պաշտոնը:

Օրեր առաջ գրել էի, որ իմ պայքարի ոչ աղքատ փորձի ճանապարհին ես շատ ու ավելի կարևոր բաներից եմ հրաժարվել իմ տեսակետը, դիրքորոշումը և խոսքը պաշտպանելու համար:

Հայտարարում եմ. տականքն ամեն ուղղությամբ արտոնություն է ստացել, խոսքի ազատությունը հակապետական ու ապազգային թափոնինն է: Բոլորս աչքի առաջ հեղինակազրկվում են հերոսներ, ոչնչացվում են գաղափարներ, որոնց համար 30 տարի կյանքից խաղաղություն ենք ճանկռտում՝ հազարավոր կյանքեր մատաղ անելով ապրելու իրավունքին,

ոտատակ են տալիս սրբության սրբոց նպատակը, հանուն որի՝ 30 տարի առաջ համախմբվեց աշխարհասփյուռ հայությունը ուրանում է հաղթանակը, որը ցեղասպանված ժողովրդի բարդույթն ուղարկեց անցյալ...

Բոլորիս աչքի առաջ խոցելի վիճակում են մարդիկ, ովքեր հավատարիմ են պետությանը,
պետական գաղափարախոսությանը, ազգային արժեհամակարգին...

Մենք նոր ցեղասպանության ուղին ենք թևակոխել»,-գրել է Բելլա Լալայանը: 

Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանն այսօր պիտի ներկայանան դատական նիստին, որպեսզի երաշխավոր կանգնեն Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցում...

Կարևորն այն է, որ պետության ու ազգային բոլոր արժեքները անխնա ոչնչացնող Նիկոլ Փաշինյանի Իջևանի խոզերի, Չինաստանի բադերի, Քյավառի փախլավայի ու իր դստեր մասին լայնամասշտաբ քարոզը շարունակվում է ...

Փոխվել են արժեքները. անասունի նման կերեք ու գնացեք զուգարան՝ սա է կյանքի իմաստը»:

tert.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34