Գորիսի արեւմտյան դարպասներից՝ Զանգերից մինչեւ Ծակեր բեռնատարների կուտակումներ են, իսկ Ծակերից հետո թույլատրելի չէ երթեւեկել Մ-2-ով

27.08.2021 15:49
6309

Այսօր առավոտյան «Սյունյաց երկիր»-ը ծանոթանում էր Մ-2 միջպետական մայրուղու՝ Գորիս համայնքի տարածքով անցնող հատվածում ստեղծված վիճակին:

Գորիս քաղաքի արեւմտյան մատույցներից խոշոր բեռնատար մեքենաների կուտակումներ են…

Իսկ Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում՝ Քարահունջի խաչմերուկից քիչ ներքեւ, ոստիկանական հսկիչ կետն է. Գորիսի ոստիկանները թույլատրեցին առաջ շարժվել մինչեւ հաջորդ եւ գլխավոր հսկիչ կետ:

Ամիսներ առաջ կարգված այդ հսկիչ կետում ուժեղացված ծառայություն էր...

ԱԱԾ  սահմանապահների հետ ոստիկաններն են:

Հսկիչ կետի պատասխանատուն չի թույլատրում որեւէ լուսանկարչական աշխատանք կատարել: Նա բացառում է նաեւ հետագա մեր առաջխաղացումը՝ դեպի Ծակեր, որտեղից՝ մոտ  500 մ հեռավորությամբ գտնվում է ՌԴ սահամանապահների հենակետը՝  հարեւանությամբ ադրբեջանցիների՝ երկու օր առաջ կարգված հսկիչ կետի:

Ադրբեջանցիների հսկիչ կետից է իբր սկսվում Կուբաթլուի շրջանի Էյվազլար գյուղի վարչական տարածքը. դա Մ-2 մայրուղու հայտնի 3,5 կիլոմետրն է, որից հետո ճանապարհը նորից մտնում է Հայաստանի տարածք:

Ծակերի մերձակայքում գտնվող հայկական հենակետից քիչ հյուսիս (դեպի Գորիս) կուտակված բեռնատարաների կողքին նաեւ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող ավտոբուսներն են՝ իրանցի ուղեւորներով…

 

Սամվել Ալեքսանյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22