Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ կլինի արդյունավետ համագործակցություն. Նիկոլ Փաշինյան

09.05.2018 17:01
1751

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս Հայաստանի եւ Արցախի հարաբերություններին: Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որեւէ կասկած չկա, որ այդ հարաբերությունները կզարգանան բնականոն հունով, ձեռք կբերեն նորանոր դրսեւորումներ եւ դրանց արդյունքում նոր թափ կտրվի Արցախի միջազգային ճանաչմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունեցել Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կազմի, ՊԲ հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, լսել է նրանց զեկույցներն ու ստացել անհրաժեշտ տեղեկատվություն: «Այսօրվա քննարկումների արդյունքում համոզվեցինք, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ կլինի արդյունավետ համագործակցություն: Այդ խնդիրները մշտապես լինելու են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24