Կապանի մոտ 700 հա հողատարածք բնակիչները վախենում են մշակել. Թշնամու դիտարկման տակ է անցել

14.01.2021 21:42
6027

Ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Կապանի օդանավակայանի դիմաց, վրաններ տեղադրել, դրոշ բարձրացրել ու զինված կանգնել, ինչը հոգեբանորեն ազդում է մարդկանց վրա,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Ըստ նրա՝ Կապանի դեռևս չշահագործվող օդանավակայանի վարչական շենքի և թռիչքուղիների տարածքների անմիջական հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը լուրջ սպառնալիքներ են ստեղծել սահմանային բնակիչների կյանքի իրավունքի ու անվտանգության, նրանց ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության համար։

Ադրբեջանական վերահսկողության ներքո են Կապանից դեպի Ճակատեն ու այլ գյուղեր տանող ճանապարհի տարբեր հատվածներ, որոնք իրական վտանգի տակ են դրել խաղաղ բնակիչների տեղաշարժը: Գևորգ Փարսյանը նշեց, որ ճանապարհահատվածների հարակից տարածքներում եւս ադրբեջանցիներն են տեղակայվել ու այդ հատվածներում բնակիչները անցնում են առանց կանգնելու։

«Ազատ տեղաշարժման հետ կապված խնդիրներ կան։ Պարզապես կանգ առնելը կարող է ռիսկային լինել»,- ասաց Փարսյանն ու հավելեց, որ ադրբեջանցիները չեն կարող կանգնեցնել հայկական պետհամարանիշներով մեքենաները։

Կապան համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ Կապանում ու դրա սահմաններում դեռեւս վերջնական սահմանազատում տեղի չի ունեցել, պրոցեսը բարդ ու երկարատև է։

«Վերջնական սահմանազատման համար երկու երկրների միջև պետք է լինեն դիվանագիտական հարաբերություններ, որոնք նախ և առաջ չկան»։

Նրա փոխանցմամբ՝ Կապանում մեծ քանակությամբ հողատարածքներ կան, որոնք մշակելու հարցում գյուղացիները անհանգստանում են, անգամ վախենում են ապագայում մշակել ու օգտագործել։ «Բնակիչները վախենում են, որովհետև սահմանային են հողերն ու գտնվում են թշնամու դիտարկման ներքո։ Խոսքը ընդհանուր մոտ 700 հա հողատարածքի մասին է։ Քանի որ Կապան համայնքը հարուստ չէ գյուղատնտեսական հողերով, ուստի մակերեսը բավական մեծ է համարվում համայնքի համար։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34