Խոսք երախտագիտության․ Ձեր ապրած կյանքը հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածության օրինակ է

11.08.2026 12:12
1757

Սիրելի հայրենակիցներ

Որդիական հպարտությամբ տարիներ շարունակ հետևել ու հետևում եմ մեր բնօրրան Կապանի անկանգ և մշտահոլով ընթացքին, նրա վազքին ու վեհությանը։

Եվ միշտ էլ, միաժամանակ ու զուգահեռաբար, ինձ ուղեկցել է աներկբա այն միտքը, որ այդ ամենը կապանցիների՝ սերնդեսերունդ, ստեղծարար ու կարող ձեռքերի, հայրենատեր ոգու, նաև մտքի ու ջանքի արդյունքն է։

Այդ զգացողության մղումով է, որ գորովական խոսքս ու երախտագիտությունս եմ այսօր փոխանցում Կապան քաղաքի ու համայնքի գյուղերի երախտավորներիդ՝ ավագ սերնդից, ովքեր այսօր էլ մեզ հետ են՝ մեր նորագույն պատմության ներկայիս ոչ սովորական հանգրվանում։

Անշուշտ, խոսքիս հասցեատերը մեր համայնքին հարյուրավոր նվիրյալներն են։ Բայց, հաշվի առնելով «Սյունյաց երկրի» ձևաչափն ու սահմանափակ հնարավորությունները, ներկայացնում ենք ոչ բոլորին։

Այս նախաձեռնությունն իր տեսակի մեջ առաջին քայլն է՝ մեր բազմերախտ հայրենակիցներին գնահատելու վաստակած հանգստի օրերում՝ իմաստավորված անցած ճանապարհով, բեռնավորված արարումի արժեքավոր փորձով։

Նախաձեռնությունն առաջին փորձն է՝ ստեղծելու հանրագիտարանային կամ սկզբնաղբյուրային նյութերի հավաքածու այն մարդկանց մասին, որոնց անձնական ներդրմամբ, ջանքով ու ձիրքով է նաև հայ ժողովրդին ու աշխարհին ներկայանում Հայաստանի Հանրապետության հարավային մայրաքաղաքը՝ նորօրյա Կապանը։

Եվ, այդուհանդերձ, ասվածին կուզենայի ավելացնել՝ սիրելի հայրենակիցներ, Կապանա տան ավագներ, ձեր ներկայությունը ոգեշնչման ակունք է բոլորիս համար, իմաստնության աղբյուր, իսկ ձեր անցած ուղին՝ հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածության օրինակ։

Այդ դուք եք, որ շարունակելով նախորդ սերունդների, մեր փառահեղ նախնիների գործը՝ ձեր բաժին ժամանակի հոլովույթում նոր ձև ու կերպարանք եք տվել ու տալիս մեր լուսաողող քաղաքին և սահմանապահ–ամրոց գյուղերին։

Մի հանգամանք էլ․ այսօրվա երիտասարդությունը ստեղծարար ձեր ընթացքի արժանավոր ժառանգորդն է։ Առանց չափազանցության՝ ձեր ոգու ցոլքը փոխանցվել ու փոխանցվում է նրանց։ Եվ եթե Կապանն այսօր արժանապատվորեն է իրեն դրսևորում ժամանակների ու արժեքների այս խաչմերուկում, մեր ժողովրդի համար բախտորոշ հանգրվանում, ապա դա նաև՝ ձեզանից յուրաքանչյուրի հետագծի, մարդկային և քաղաքացիական անբասիր կենսակերպի շնորհիվ։

Ուրեմն և՝ վերստին ձեզ եմ հղում իմ երախտագիտությունը։

Բոլորիդ և յուրաքանչյուրիդ՝ առողջություն, արարումի ձեր շունչը գալիք սերունդներին փոխանցելու հետևողականություն, ձեր փորձով և իմաստնությամբ մեր ընթացքը զորացնելու կարողություն։

Գևորգ Փարսյան

Կապան համայնքի ղեկավար

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38