Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ

15.03.2024 20:32
805

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

«Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան հանցավոր չարախնդությամբ եթեր հեռարձակեց Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը:

Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը հերթական անգամ բացահայտում է ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության հակահայկական էությունը:

Ամոթալի նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգայնորեն ճանաչված մարդկային հիմնարար իրավունքները։ Հերթական անգամ փորձ է արվում գերեվարված անձանց խոցելիությունն օգտագործելու անբարո գործելաոճի միջոցով ապակողմնորոշել միջազգային հանրությանը և տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու գոյաբանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման արդարացի պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն:

Գերեվարված հայորդիներին նվաստացնող բացահայտ այս գործողությունները կրկին ակներև են դարձնում խաղաղության հասնելու Ադրբեջանի ղեկավարության հավաստիացումների կեղծ ու նենգամիտ բնույթը:

Խաղաղությունը չի կարող կերտվել հայ ժողովրդի արժանապատվության ոտնահարման, ատելության ու թշնամանքի շարունակական սերմանման և արցախահայության արդար իրավունքների նկատմամբ անհարգալից դրսևորումների պայմաններում:

Հայաստանի իշխանությունները «խաղաղության դարաշրջան» կերտելու իրենց ձգտումներում առաջնայնորեն պետք է հասնեն Ադրբեջանի կողմից նմանօրինակ ագրեսիվ ու թշնամական գործողությունների բացառմանը և բոլոր հայ գերիների անպայմանավոր ազատ արձակմանը:

Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին` համարժեքորեն արձագանքել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած հիշյալ զազրելի գործողություններին և առավել գործնական ու ազդու միջոցներ կիրառել հայ գերիների իրավունքների պաշտպանության և հայրենիք շուտափույթ վերադարձի ուղղությամբ:

Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ զորացնի բոլոր նեղյալներին ու գերյալներին` հաղթահարելու համար մարդկային չարիքի ու արհավիրքի պատճառած զրկանքներն ու տառապանքները:

Թող Ամենազոր Աստված օրհնի մեր երկիրն ու ժողովրդին և խաղաղություն սփռի համայն աշխարհում ու մեր տարածաշրջանում»:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40